Cryptocurrency Prices by Coinlib

Շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը Գաբուզյանն է

d5b7d5a1d5add5b4d5a1d5bfd5ab d5bfd5b2d5a1d5b4d5a1d680d5a4d5afd5a1d5b6d681 d5a1d5bcd5a1d5bbd5b6d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5a1d5bcd5a1 6030ba7dcb733

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող ՀՀ առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Այս տուրում ոչ մի պարտիա խաղաղ արդյունք չունեցավ: Հաղթանակներ տոնեցին Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը:

Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Հովհաննես Գաբուղյանն է: Նա ունի 3,5 միավոր: 3-ական միավոր են վաստակել Արման Փաշիկյանը և Տիգրան Հարությունյանը:

Հայաստանի այս առաջնությունը բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի փետրվարի 28-ին: