Cryptocurrency Prices by Coinlib

WSJ-ն բացահայտել է պատմության մեջ ամենամեծ IPO-ի չեղարկման պատճառը

wsj d5b6 d5a2d5a1d681d5a1d5b0d5a1d5b5d5bfd5a5d5ac d5a7 d5bad5a1d5bfd5b4d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5b4d5a5d5bb d5a1d5b4d5a5d5b6d5a1d5b4 602f774f85f2a

Ջեկ Մայի Ant Group ֆինտեխ ընկերության IPO-ից կարող էին շահել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի քաղաքական հակառակորդները։

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով չինական պաշտոնյաների եւ կառավարական խորհրդականների շրջանում սեփական աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ ցուցակումից մի քանի շաբաթ առաջ Չինաստանի կառավարությունը հետաքննություն էր անցկացրել և պարզել, որ Ant-ի IPO-ի ազդագիրը թաքցնում է ընկերության որոշ սեփականատերերի: Նրանց թվում էին նախագահի և նրա մերձավոր շրջապատի քաղաքական հակառակորդները, որոնք իրավաբանական անձանց շղթայի միջոցով տնօրինում են Ant-ի բաժնեմասերը:

Եթե IPO-ն կայանար, ապա Չինաստանի նախագահի հակառակորդները՝ «հին» էլիտայի երեխաները, միլիարդավոր դոլարներ կստանային: The Wall Street Journal-ի աղբյուրներն ասում են, որ Սի Ցզինպինը, ով հայտնի է կոռուպցիայի դեմ ցուցադրական պայքարով և էլիտայի շքեղ կենսակերպի նկատմամբ կոշտ վերաբերմունքով, անընդունելի համարեց դա ինչպես քաղաքական, այնպես էլ գաղափարական առումներով:

Ant Group-ի ներկայացուցիչները հերքում են հնարավոր մեղադրանքները և պնդում, որ բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ամբողջությամբ բացահայտված է տեղաբաշխման ազդագրում:

Անցած տարի Ant Group-ը նախատեսում էր իրականացնել պատմության մեջ ամենամեծ՝ մոտ $35 մլրդ-ի IPO: Սակայն բորսա դուրս գալուց երկու օր առաջ բաժնետոմսերի տեղաբաշխումը դադարեցվել էր։ Ant-ում հայտարարել էին, որ դա տեղի է ունեցել Չինաստանի ֆինտեխ ընկերությունների կարգավորման կանոնների փոփոխության պատճառով։

ԶԼՄ-ները նաեւ գրում էին, որ Չինաստանի իշխանությունների հասցեին Ջեկ Մայի քննադատությունը կարող էր դառնալ IPO-ի չեղարկման պատճառ: Ինչպես գրել էր WSJ-ն, Alibaba-ի հիմնադիրն ասել էր, որ «չինական ֆինանսներում չկա որեւիցե համակարգ», իսկ գործող օրենսդրությունը զսպում է նորամուծությունները ոլորտում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Evocabank logo

Աղբյուրը՝ Banks.am