Cryptocurrency Prices by Coinlib

Moody’s- ը վերահաստատել է ՀԷՑ-ի Ba2 երկարաժամկետ վարկանիշը

moodys d5a8 d5bed5a5d680d5a1d5b0d5a1d5bdd5bfd5a1d5bfd5a5d5ac d5a7 d5b0d5a7d681 d5ab ba2 d5a5d680d5afd5a1d680d5a1d5aad5a1d5b4d5afd5a5 602fb01c0c60e
Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody’s Investors Service-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) Ba2 վարկանիշը՝ «կայուն» կարգավիճակով, այս անգամ երկարաժամկետ:

ՀԷՑ-ում նշել են, որ վարկանշումն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:

«Չնայած համավարակի եւ պատերազմի հետեւանքներով պայմանավորված իրավիճակին՝ ընկերության վարկանիշը վերահաստատվել է՝ հաշվի առնելով այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են՝ սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի եւ հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, ֆինանսական եւ տնտեսական պլանավորման բարձր մակարդակը, ընկերության ֆինանսական կայուն վիճակը եւ դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:

Վարկանշումն ընկերության համար լայն հնարավորություններ է ստեղծում դեպի կապիտալի միջազգային շուկա՝ առաջիկա տարիներին եվրապարտատոմսերի թողարկման եւ հեղինակավոր բորսայական հարթակներում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) համար:

ՀԷՑ-ը «Տաշիր» ընկերությունների կազմում ընդգրկվելուց հետո սկսել եւ առանց ընդհատումների շարունակում է 726 մլն դոլար արժողության 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացումը: 10-ամյա նախագծի նպատակն է բաժանորդներին մատակարարվող ծառայությունների որակի բարձրացումը, մասնավորապես՝ էլեկտրատնտեսության արդիականացում ու վերակառուցում, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրում, կառավարման միջազգային ստանդարտների (ISO) ներդրում եւ այլ կարեւոր ուղղություններ։

Այս առումով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը ՀԷՑ գործունեություն կարեւորագույն ուղղություններից է։ 2015թ.-ից ընկերությունն ակտիվորեն համագործակցում է Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրասիական զարգացման բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որոնց կողմից տրամադրված վարկային միջոցներն ուղղվում են ընկերության ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Տարեվերջին ստորագրվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից բարենպաստ պայմաններով 60 մլն դոլարի վարկային միջոցների տրամադրման պայմանագիրը՝ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Պայմանագրով նախատեսված վարկային միջոցները ընկերությանը տրամադրվել են փետրվարին»,- ասված է ՀԷՑ հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Banks.am