Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի IDEX 2021 ցուցահանդեսին

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 d5b4d5abd5a1d5bdd5b6d5a1d5afd5a1d5b6 d5bfd5a1d5b2d5a1d5bed5a1d680d5b8d5be d5afd5b4d5a1d5bdd5b6 602fcbd7e9380
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիի հրավերով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կմասնակցի IDEX 2021 ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 21-25-ը:

Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։

Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր եւ գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։  

«IDEX-ը պաշտպանական տեխնոլոգիաների եւ սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարեւելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինն է: Այն եզակի հարթակ է` տարածաշրջանի պետական գերատեսչությունների, բիզնեսի եւ զինված ուժերի հետ կապեր հաստատելու եւ ամրապնդելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Banks.am