Cryptocurrency Prices by Coinlib

Իլոն Մասկը «խենթություն է» որակել Tesla-ի ներդրումները բիթքոինի մեջ

d5abd5acd5b8d5b6 d5b4d5a1d5bdd5afd5a8 d5add5a5d5b6d5a9d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6 d5a7 d5b8d680d5a1d5afd5a5d5ac tesla d5ab d5b6 602fcbde962bc
Իլոն Մասկը հայտարարել է, որ խենթություն է համարում իր կողմից ղեկավարած Tesla ընկերության ներդրումները բիթքոինի մեջ, հաղորդում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով Twitter-ի էջում գործարարի գրառումը:

«Ասեմ, որ ես ներդրող չեմ, ես ինժեներ եմ: Tesla-ից բացի ես չունեմ հրապարակային այլ բաժնետոմսեր: Սակայն, երբ թղթային արժույթն ունի բացասական իրական եկամտաբերություն, միայն հիմարը չի փնտրի այլ բան: Բիթքոինը գրեթե նույնքան անհեթեթություն է, որքան թղթային փողը: Առանցքային բառն այստեղ «համարյա»-ն է»,- նշել է Մասկը:

«Tesla-ի գործողություններն ուղղակիորեն չեն արտացոլում իմ կարծիքը: Որոշ քանակի բիթքոին ունենալը, ինչն իրացվելիության պարզապես ավելի պակաս հիմար ձեւ է, քան կանխիկը, S&P 500 վարկանիշից ընկերության համար խենթություն է»,- ասել է գործարարը:

Banks.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 8-ին Tesla-ն $1,5 մլրդ էր ներդրել բիթքոին կրիպտոարժույթի մեջ: Ավելին, ընկերությունը նաեւ հայտարարել էր, որ  առաջիկայում նախատեսում է սկսել օգտագործել բիթքոինը որպես իրենց ապրանքների համար վճարման ձեւ:

Աղբյուրը՝ Banks.am