Այսօր, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձի եւ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, ԱրարատԲանկը գիրք է նվիրում իր գրքասեր հաճախորդներին։
«Գիրքը մարդու լավագույն ընկերն է կյանքի ցանկացած փուլում եւ իրավիճակում։ Այսօր ԱրարատԲանկում իսկապես գրքախառնության տոն է եւ մենք ուրախ ենք, որ այս առիթը ժպիտներ է պարգեւում մեր հաճախորդներին եւ թարմ շունչ հաղորդում իրենց առօրյային»,- ասել է Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Բադանյանը։
ԱրարատԲանկը նոր հաճախորդակենտրոն մշակույթ է ձեւավորում՝ արժեւորելով իր հաճախորդներին, հավատարիմ մնալով «Բարձրանում ենք միասին» կարգախոսին։
Աղբյուրը՝ Banks.am