Cryptocurrency Prices by Coinlib

ԱՄՆ Առեւտրի պալատը մտահոգված է Չինաստանի հետ կապերի խզմամբ

d5a1d5b4d5b6 d5a1d5bcd5a5d682d5bfd680d5ab d5bad5a1d5acd5a1d5bfd5a8 d5b4d5bfd5a1d5b0d5b8d5a3d5bed5a1d5ae d5a7 d5b9d5abd5b6d5a1d5bdd5bf 602fb01587e3f

Չինաստանի հետ լարվածության աճը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ամերիկյան ընկերությունների համար եւ, վատագույն դեպքում, նույնիսկ կաթվածահար անել տնտեսության ամբողջ ճյուղեր, զգուշացնում է ԱՄՆ Առեւտրի պալատը:

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ կազմակերպության գնահատականներով` Չինաստանի հետ առեւտրի ամբողջական դադարեցումը ԱՄՆ ավիացիոն արդյունաբերության համար տարեկան $38-ից մինչեւ $51 մլրդ վնաս կարող է ունենալ: Արդյունքում՝ 167 հազարից  մինչեւ 225 հազար աշխատատեղ վտանգված կլինի:

Նույն կերպ կիսահաղորդիչների արդյունաբերությունը կկորցնի $83 մլրդ եկամուտ եւ 124 հազար աշխատատեղ, նշվում է «ԱՄՆ-Չինաստան խզման ըմբռնումը» («Understanding U.S.-China Decoupling») վերնագրով զեկույցում:

Զեկույցում ներկայացված են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, անգամ մինչեւ աշխարհի երկու խոշոր տնտեսությունների միջեւ տնտեսական կապերի ամբողջական խզում, ինչը կարող է տեղի ունենալ միայն իրական պատերազմի դեպքում, նշում է The Wall Street Journal-ը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ Առեւտրի պալատը կարծում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ծայրահեղ դեպքերը՝ քաղաքականություն մշակողների ուշադրությունը հրավիրելու համար Չինաստանի հետ առեւտրային պատերազմի կորուստների վրա:

Մեկ ամիս առաջ Չինաստանում Եվրամիության Առեւտրի պալատը հրապարակեց նման զեկույց, որում նախազգուշացնում էր կազմակերպության անդամներին Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ տարաձայնությունների հնարավոր պահպանման մասին եւ նշում, որ այդ երկրներն եվրոպական ընկերությունների համար կարեւոր շուկաներ են: Զեկույցում ասված էր, որ ԵՄ Առեւտրի պալատի անդամները պետք է քննարկեն Չինաստանից դուրս արտադրության դիվերսիֆիկացման հարցը։

Աղբյուրը՝ Banks.am