Cryptocurrency Prices by Coinlib

Ռուս խաղաղապահները կանխել են ադրբեջանցիների առաջխաղացումը Կապան-Ճակատեն հատվածում. որն է ադրբեջանցիների և խաղաղապահների միջև կոնֆլիկտի պատճառը

d5bcd5b8d682d5bd d5add5a1d5b2d5a1d5b2d5a1d5bad5a1d5b0d5b6d5a5d680d5a8 d5afd5a1d5b6d5add5a5d5ac d5a5d5b6 d5a1d5a4d680d5a2d5a5d5bbd5a1 601ee091cd114

Հասարակություն

be2ce94fa85911dec19c4b0bb8b7dffb

Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են Կապանի ճանապարհը։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում:

«Ամեն ինչ սկսվել է  «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց: Ադրբեջանցիներն էլ, օգտագործելով առիթը, սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ բացառելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»,- ընդգծեց Փարսյանը:

Քաղաքապետը հավելեց նաև, որ այսօր ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահներն էին փակել ճանապարհը, որպեսզի կարողանան կանխել ադրբեջանցիների առաջխաղացումը։ Այս պահին ճանապարհը գործում է անխափան և ռուս խաղաղապահները տիրապետում են իրավիճակին:

Արփինե Հակոբյան

Աղբյուրը՝ Lurer.com