Cryptocurrency Prices by Coinlib

«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

d5b5d5b8d682d5bed5a5d5b6d5bfd5b8d682d5bd d5a8 d5b0d5a1d5b2d5a9d5a5d681 d5bcd5b8d5b4d5a1 d5abd5b6 d5b4d5add5abd5a9d5a1 601ee831a3daa

Սպորտ

bf17ec326a8ff75927501e1ee3907350

 Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջին կեսում վիճակագրությամբ «Ռոմա»-ն առավելություն ուներ, սակայն հաշիվն առաջինը բացեց «Յուվենտուս»-ը: 13-րդ րոպեին աչքի ընկավ Ռոնալդուն: Երկրորդ կեսում կրկնվեց նույն սցենարը` գնդակին հիմնականում տիրում էր «Ռոմա»-ին, սակայն կրկին գոլ խփեց «Ծեր սինյորան»: Ինքնագոլի հեղինակ դարձավ Իբայնիեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մի շարք հնարավորություններ ուներ աչքի ընկնելու համար և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Յուվենտուս»-ը շրջանցեց «Ռոմա»-ին մրցաշարային աղյուսակում և այժմ 3-րդն է: «Գայլերը» 4-րդն է:

 

Աղբյուրը՝ Lurer.com