Cryptocurrency Prices by Coinlib

Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 53-ամյա տղամարդը կասկածվում է իրենց գյուղի 12-ամյա և 9-ամյա տղաների նկատմաբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

d5a1d680d5bfd5a1d5bcd5b8d681 d5a4d5a5d5bad684 d5a1d680d5b4d5a1d5bed5abd680d5ab d5b4d5a1d680d5a6d5b8d682d5b4 53 d5a1d5b4d5b5d5a1 d5bf 601ef90e82d7b

Քաղաքական

7e12f06511a993763ee4e2890e391566

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Արմավիրի մարզի ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզում տեղի ունեցած սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով:   Մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկի անչափահասների գործերով և ընտանիքի բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները՝ օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ 2020 թվականի նոյեմբերին Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 53-ամյա Ա. Դ.-ն՝ օգտագործելով համագյուղացիներ, 12-ամյա և 9-ամյա տղա երեխաների անօգնական վիճակը, նրանց ծեծի ենթարկելու սպառնալիքների ներքո գյուղում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում օրեր առաջ Ա. Դ.-ն ներկայացել է տարածքային ոստիկանության բաժին, տվել համապատասխան բացատրություն և բաց թողնվել:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Աղբյուրը՝ Lurer.com