Cryptocurrency Prices by Coinlib

Արդեն 3 ամիս է՝ Սյունիքում մեր դրոշը մետր-մետր հետ է տեղափոխվում․ Վահագն Վարագյան

d5a1d680d5a4d5a5d5b6 3 d5a1d5b4d5abd5bd d5a7d59d d5bdd5b5d5b8d682d5b6d5abd684d5b8d682d5b4 d5b4d5a5d680 d5a4d680d5b8d5b7d5a8 d5b4d5a5d5bf 601eed9cb4a41

Բլոգոսֆերա

45c1203e2951040fea2f5b049614e913

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արդեն 3 ամիս է՝ դավաճան վիժվածքների կողմից Արցախը հանձնելուց հետո, Սյունիքում մեր դրոշը մետր-մետր հետ է տեղափոխվում. Հայկական երկու պետությունների փաստացի 42000 քկմ տարածից արդեն չգիտենք՝ որքան է մնացել: Պետություն չկա, գյուղացին մնացել է մենակ՝ թշնամու դեմ հանդիման: Պահում են այնքան, որքան հնարավոր է՝ բահերով ու եղաններով: Այս ամենը այսպես չի մնա։ Մենք ուղղելու ենք մեր մեջքը, ազատվելու ենք դավաճաններից, վերականգնելու ենք առաջնագիծը և մեր դրոշը նորից ծածանվելու է Շուշիում և Քարվաճառում: Դավաճանված բանակի վրեժը առնելու ենք և բոլոր վիժվածքները ստանալու են արժանի պատիժ թե՛ սահմաններից ներս, թե՛ սահմաններից դուրս:

Հավե՛րժ Փառք Հայրենիքի համար զարկվածներին:

Աղբյուրը՝ Lurer.com