Cryptocurrency Prices by Coinlib

«Չելսի»-ն նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմ»-ին

d5b9d5a5d5acd5bdd5ab d5b6 d5b6d5bed5a1d5a6d5a1d5a3d5b8d682d5b5d5b6 d5b0d5a1d5b7d5bed5b8d5be d5b0d5a1d5b2d5a9d5a5d5ac d5a7 601cd81c72689

Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Չելսի»-ն արտագնա խաղում մրցեց «Տոտենհեմ»-ի դեմ: Առաջին կեսի 24-րդ րոպեին «Տոտենհեմ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ժորժինյոն: Հանդիպման հետագա ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց և բրազիլացու միակ գնդակը հաղթական էր «ազնվականների» համար:

«Տոտենհեմ»-ի համար սա երրորդ անընդմեջ պարտությունն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում այժմ 8-րդն է և ունի 23 միավոր:«Չեսլի»-ն 6-րդ հորիզոնականում է 36 միավորով: