Cryptocurrency Prices by Coinlib

Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին

d5b4d5abd5b7d5b8d682d5bdd5bfd5abd5b6d5a8 d5b3d5a1d5b4d683d5b8d680d5a4d5abd680 d5a1d5bcd5a1d5b6d681 covid 19 d5aed680d5a1d5a3d680 601d063cd724d

Տնտեսություն

fedaeb0c8f1ab3943552eef022a60869

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանին: Միշուստինն այս մասին ասել է «Almaty Digital Forum 2021»-ին ունեցած իր ելույթում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին` Նիկոլայ Պոդգուզովին, Տիգրան Սուրենի Սարգսյանին, այսպիսի արագ և ակտիվ աշխատանքի համար»,- ասաց Միշուստինը:

ՌԴ վարչապետը նշեց, որ ծրագրին միացել են արդեն Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրան կմիանան նաև Ղազախստանն ու Ղրղզստանը:

«Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մեկնել Ռուսաստան, պետք է ներբեռնեն բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերում։

Աղբյուրը՝ Lurer.com