Cryptocurrency Prices by Coinlib

Ճիշտ գործելու դեպքում մենք նորից ունենալու ենք երբեմնի այն ձեռքբերումները, ինչ ունեցել ենք. Սենոր Հասրաթյան

d5b3d5abd5b7d5bf d5a3d5b8d680d5aed5a5d5acd5b8d682 d5a4d5a5d5bad684d5b8d682d5b4 d5b4d5a5d5b6d684 d5b6d5b8d680d5abd681 d5b8d682d5b6d5a5 601d027175744

Բլոգոսֆերա

f305b3e3d007a07f5967bc0fd68ab5cd

Հավատացեք, ճիշտ գործելու դեպքում մենք նորից ունենալու ենք երբեմնի այն ձեռքբերումները, ինչ ունեցել ենք… Եվ դա ոչ թե պատերազմի միջոցով, ինչպես ժողովրդին «վախեցնում» են ներկա իշխանությունների քարոզիչները, այլ խելքով և իրատեսորեն հաշվարկված արժանապատիվ քաղաքականությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«20-րդ դարավերջին ստեղծված, բայց այսօր արդեն խարխլված հայկական երկու պետականությունների երբեմնի դանդաղ, բայց կայուն հետևողականությամբ առաջընթացը վերականգնելու համար պարտադիր պայման է ադեկվատ և ազգային գաղափարներով օԺտված առաջնորդներ ունենալը: Պահանջված է նաև, որ հանրության մտածող շերտի գնահատմամբ, նշված առաջնորդներն ունենան պետականաշինության անառարկելի փորձ և, որ մեր իրավիճակում անչափ կարևոր է, երկրի պաշտպանական համակարգը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ վերակառուցելու բանականություն և կամային բարձր որակներ: Դրան հասնելու համար, թիվ մեկ խնդիր է պետական ու ռազմական կառավարման համակարգում «նախկիների» և «ներկաննրի», «սևերի» ու «սպիտակների» արհեստականորեն ներդրված բաժանարար «չափորոշիչների» բացառումը:

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն ներքուստ համոզվել են այսօրվա իշխանությունների ազգակործան քաղաքականության մեջ, սակայն թերահավատ են, թե իբր չկան նրանց փոխարինողներ, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեությամբ սեփական ինքնությունը կործանման տանող մոլորություն:

Մենք ունենք այդ ներուժն, ինչպես ավագ, այնպես էլ Հայրենիքի հանդեպ իրենց նվիրվածությամբ աչքի ընկած երիտասարդ սերնդի շրջանում: Պարզապես հարկավոր է ազատվել տարիներ շարունակ օտարածին ու օտարամոլ հովերով տարված կեղծ «աշխարհաքաղաքացիների» և սեփական երկրի հաշվին խաղաղություն մուրացող քարոզիչների ստեղծած կապանքներից և նայել առաջ…
Հավատացեք, ճիշտ գործելու դեպքում մենք նորից ունենալու ենք երբեմնի այն ձեռքբերումները, ինչ ունեցել ենք… Եվ դա ոչ թե պատերազմի միջոցով, ինչպես ժողովրդին «վախեցնում» են ներկա իշխանությունների քարոզիչները, այլ խելքով և իրատեսորեն հաշվարկված արժանապատիվ քաղաքականությամբ»,- գրել է Հասրաթյանը:

Աղբյուրը՝ Lurer.com