Cryptocurrency Prices by Coinlib

ՀՀ-ն հաշվարկ չունի, թե ինչքան վնաս է կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցներից

d5b0d5b0 d5b6 d5b0d5a1d5b7d5bed5a1d680d5af d5b9d5b8d682d5b6d5ab d5a9d5a5 d5abd5b6d5b9d684d5a1d5b6 d5bed5b6d5a1d5bd d5a7 d5afd680d5a5 601cf4842275a

Բլոգոսֆերա

acb660c9be85bf2b401a360c1ac1f4c9

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում:

Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ-որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում 200 մլն դոլար են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:

Այսպես է պետք Վաշինգտոնում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը կարողանան աշխատել «փոխանցումներով» և «գոլ» խփել՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները:

Շատ լավ օրինակներ կան լոբբիի և դեսպանության համագործակցության 1990-ականների փորձից, երբ, չնայած ներհայաստանյան լրջագույն հակասություններին, Վաշինգտոնում համագործակցել կարողանում էին»:

Աղբյուրը՝ Lurer.com