Cryptocurrency Prices by Coinlib

Հեղափոխության դավաճանները կամ ինչի ձեռք են տալիս՝ չորանում է. Կարեն Մեժլումյան

d5b0d5a5d5b2d5a1d683d5b8d5add5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5a4d5a1d5bed5a1d5b3d5a1d5b6d5b6d5a5d680d5a8 d5afd5a1d5b4 d5abd5b6d5b9d5ab d5b1 601cfb8132960

Բլոգոսֆերա

d09960c474aaaca30a6de269c3322730

Ձեռքներդ հեռու՛ պահեք դատական համակարգից, հեռանալուց առաջ դա էլ մի կործանեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Կարեն Մեժլումյանը։

«Հեղափոխության դավաճանները կամ ինչի ձեռք են տալիս՝ չորանում է։

Լավ, էս իշխանությունները չե՞ն հասկանում, որ ինչ խոստացել էին, հակառակն են անում, ինչի ձեռք են տալիս՝ չորանում է. հայտարարեցին՝ Արցախը Հայաստան է, Հայաստանի 1/4-ը հանձնեցին թշնամուն, խոստացան օտարերկրյա ներդրումների կտրուկ աճ, արդյունքում ունենք մինչհեղափոխական ցուցանիշների նվազում ու ներդրումների զրոյական վիճակ, հայտարարվել էր տնտեսության թռիչքային զարգացման մասին, ունենք անկում և օր-օրի ծանրացող վիճակ, հայտարարել էին խոսքի ազատության մասին, օրենսդրական նախաձեռնությամբ դա էլ են սահմանափակում, իշխանության եկան սիրո և հանդուրժողականության հեղափոխությամբ, ժողովրդին բաժանեցին սևերի ու սպիտակների, հայտարարեցին, որ Հայաստանն ավելի սուվերեն կդառնա, դարձրին ավելի խոցելի, անօգնական ու այլ պետությունից ուղղակի կախված, հայտարարեցին, որ նախկիններն օտարերկրացիների կոշիկներն էին լզում, տեսանք, թե լզելը որն է, հայտարարում էին՝ խնամի-բարեկամի մասին, ավելացրեցին՝ շիշ բռնողը, ուսապարկն ու կոկորդիլոսը, հայտարարեցին մինչև 2040 թիվը Հայաստանում 5 մլն հայ բնակչության մասին, տվեցինք հազարավոր զոհեր, անդամալույծներ, ինչպես նաև Հայաստանից սկսվում է մեծ արտագաղթը, հայտարարեցին, որ Հայաստանի քաղաքացուն չեն հիասթափեցնի, հիասթափությունն ամենուր է, զավեշտ է, բայց նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորված ու հեղափոխություն արած Հայաստանի հպարտ քաղաքացուն դարձրեցին ամենանվաստացածն ու անպաշտպանը, հայտարարվել էր իրավական պետության մասին, իրենց հակաիրավական գործողություններով եղածն էլ քանդում են, հայտարարվել էր անկախ դատական համակարգի մասին, տեսանք դատարանների շրջափակումներ, կոնկրետ գործերի քննությանն ուղակի և անուղակի միջամտություններ, իչպես նաև իրենց հենարանը դարձրին այն դատավորներին, ումից հեղափոխության հաջորդ օրն իսկ պետք էր ազատվել, իսկ իրական անկախ դատավորներին սկսեցին հետապնդել…

Ձեռքներդ հեռու՛ պահեք դատական համակարգից, հեռանալուց առաջ դա էլ մի կործանեք»,- գրել է Մեժլումյանը։

Աղբյուրը՝ Lurer.com