Cryptocurrency Prices by Coinlib

Հանդիպման ընթացքում Տիգրանաշենի (Քյարքիի) վերաբերյալ որևէ նման քննարկում չի եղել. Արարատի մարզպետարանը պարզաբանում է

d5b0d5a1d5b6d5a4d5abd5bad5b4d5a1d5b6 d5a8d5b6d5a9d5a1d681d684d5b8d682d5b4 d5bfd5abd5a3d680d5a1d5b6d5a1d5b7d5a5d5b6d5ab d684d5b5d5a1 601d095b6a97c

Հասարակություն

421398305f6568034a601f620e87e089

Համացանցում շրջանառվում է այն տեղեկությունը, որ  Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջև, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը, մասնավորապես այն, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը՝ թշնամուն հանձնելու նպատակով:

Արարատի մարզպետարանի մամուլի ծառայության բաժնի պետ Դիանա Դավթյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը. «Հանդիպման ընթացքում որևէ նման քննարկում չի եղել, քննարկվել են բացառապես այն հարցերը, որոնք ներկայացված են թե՛ վարչապետի, թե՛ մեր մարզպետարանի պաշտոնական կայքէջերում»:

 

Աղբյուրը՝ Lurer.com