Cryptocurrency Prices by Coinlib

Կադաստրի կոմիտեն ազգային գեոպորտալ է գործարկել

d5afd5a1d5a4d5a1d5bdd5bfd680d5ab d5afd5b8d5b4d5abd5bfd5a5d5b6 d5a1d5a6d5a3d5a1d5b5d5abd5b6 d5a3d5a5d5b8d5bad5b8d680d5bfd5a1d5ac d5a7 601d1ebfde92f
Պետական կառավարչական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին տարածական տվյալներով ապահովելու համար Կադաստրի կոմիտեն գործարկել է ազգային գեոպորտալը:

Գեոպորտալում ներառված են ՀՀ համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների բազային (կադաստրային թաղամաս, հողամաս, շենքեր), թեմատիկ շերտերը (հողային ֆոնդը՝ ըստ նպատակային եւ գործառնական նշանակությունների եւ սեփականության սուբյեկտի), հասցեները, աշխարհագրական անվանումները, ենթակառուցվածքները, ավտոճանապարհները, 2014 թվականին իրականացված օրթոֆոտոհատակագծերը, արբանյակային նկարները, ռելիեֆը եւ այլն։

Համակարգում ներդրված բազմաշերտ տեղեկատվությունը թույլ է տալիս միեւնույն միջավայրում համադրել տարբեր շերտեր եւ իրականացնել մասնագիտական/ոլորտային վերլուծություններ։

Սկզբնական փուլում կադաստրային քարտեզները գեոպորտալում ներկայացվելու են պարբերական թարմացումներով, սակայն շուտով հնարավոր կլինի ապահովել նաեւ քարտեզների դինամիկ թարմացում։

Այս պահին գեոպորտալում ներառված 153 բնակավայրերի կադաստրային քարտեզները վարվում են առցանց ռեժիմով եւ ապահովում համակարգից ստացվող տվյալների թարմությունը։

Ինքնաշխատ եղանակով քարտեզագրական տեղեկատվություն  ստանալու համար ազգային գեոպորտալը հետագայում հասանելի կլինի նաեւ ՀՀ քաղաքացիներին  եւ իրավաբանական անձանց։

Աղբյուրը՝ Banks.am