Cryptocurrency Prices by Coinlib

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կմեկնի՝ հանդիպելու ռուսական էլիտայի հետ

d5aad5b8d5b2d5b8d5bed5b8d682d680d5a4 d5bcd5b8d5a2d5a5d680d5bf d684d5b8d5b9d5a1d680d5b5d5a1d5b6d5a8 d5b4d5b8d5bdd5afd5bed5a1 601ce2b022af5

Հայկական Մամուլ

75e6542503bea66dd9eb3e74749a6a75

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչեւ փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան:

Նախօրեին լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել, ինչի համար կլինի նոր հանդիպում՝ նույն կազմով: Հիշեցնենք, որ նախօերին կայացած հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հստակեցված է միայն, որ փետրվարի 20-ից ակտիվ գործողություններ են սկսելու իրականացնել ընդդիմադիրները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բայց ինչքան էլ որ ընդդիմությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը դեռ որեւէ կոնկրետ որոշում չունի այդ առումով, միայն կիսաձայն հասկացրել է, որ հունիսի 6-ին, հնարավոր է, լինեն նոր ընտրություններ: Նույնիսկ դա, սակայն, վերջնական չէ»:

Աղբյուրը՝ Lurer.com