Cryptocurrency Prices by Coinlib

Էդմոն Մարուքյանը ռազմագերիների վերադարձի հարցով ելույթ է ունեցել շատ կարևոր հարթակում

d5a7d5a4d5b4d5b8d5b6 d5b4d5a1d680d5b8d682d684d5b5d5a1d5b6d5a8 d5bcd5a1d5a6d5b4d5a1d5a3d5a5d680d5abd5b6d5a5d680d5ab d5bed5a5d680d5a1 601d027ca59a2

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ռազմագերիրների հարցով Եվրոպական պառլամենտում ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի հետ շահավետ համագործակցության զարգացման հեռանկարներ քննարկման ժամանակ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Ռազմագերիների վերադարձի հարցով ելույթ եմ ունեցել շատ կարևոր հարթակում:

Եվրոպական պառլամենտում «Նորացնելով Եվրոպան» (Renew Europe) խմբակցության նախաձեռնությամբ՝ փետրվարի 04-ին տեղի է ունեցել առցանց կոնֆերանս՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի հետ շահավետ համագործակցության զարգացման հեռանկարների քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցություն են ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արժեքների և թափանցիկության եվրոպական հանձնակատար Վերա Յուրովան, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի» (ALDE) նախագահ Հանս վան Բաալենը, Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը, Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի և առևտրի հարցերով հանձնակատարներ Կադրի Սիմսոնը և Վալդիս Դոմբրովսկիսը։ Կոնֆերանսին մասնակցություն էր ունենում նաև Ադրբեջանի պատվիրակությունը։ Քննարկելով երկկողմ փոխգործակցության տարաբնույթ հարցադրումներ՝ նախատեսված ելույթում անդրադարձ եմ կատարել Հայաստանի և Արցախի համար Արցախյան պատերազմի և նոյեմբերի 09-ին կնքված եռակողմ հայտարարությունից բխող մարտահրավերներին, սպառնալիքներին և հումանիտար ճգնաժամին։ Մասնավորապես՝ շեշտադրել եմ հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձի և այս հարցում եվրոպական գործընկերների աջակցության անհրաժեշտությունը։

Աղբյուրը՝ Lurer.com