Cryptocurrency Prices by Coinlib

Երևանում տեսախցիկը ֆիքսել է տեխսպասարկման կետից գողություն կատարողին. նա որոնվում է

d5a5d680d687d5a1d5b6d5b8d682d5b4 d5bfd5a5d5bdd5a1d5add681d5abd5afd5a8 d686d5abd684d5bdd5a5d5ac d5a7 d5bfd5a5d5add5bdd5bad5a1d5bdd5a1 601d1ebc23788

Հասարակություն

f86f35a6a81cc520a0734d603cef6c24

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 27-ին Երեւանում տեղի ունեցած գողության փաստով, գրում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 05։40-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Ռուբինյանց փողոցի 28 հասցեում գտնվող Երեւանի բնակիչ Երեմ Թ․-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետի երկաթյա դուռը, մտել ներս եւ այնտեղից գողացել շինարարական գործիքներ։

Գողության պահը արձանագրվել է այնտեղ տեղադրված տեսախցիկի կողմից, որը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից առգրավվել է։ Տեսախցիկով պարզ երեւում է գողություն կատարողի դեմքը, սակայն մինչեւ այժմ Ոստիկանությունն ու քննչական բաժինը չեն կարողանում հայտնաբերել նրան։

Կայքը ներկայացնում է տեսանյութը՝ հույսով, որ գողություն կատարող անձին ճանաչողներ կլինեն, ովքեր կարող են դիմել Ոստիկանության մոտակա բաժին։ Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է։

Աղբյուրը՝ Lurer.com