Cryptocurrency Prices by Coinlib

ԵԱՏՄ-ն չի նախատեսում ներդնել միասնական արժույթ

d5a5d5a1d5bfd5b4 d5b6 d5b9d5ab d5b6d5a1d5add5a1d5bfd5a5d5bdd5b8d682d5b4 d5b6d5a5d680d5a4d5b6d5a5d5ac d5b4d5abd5a1d5bdd5b6d5a1d5afd5a1 601d026d46d50
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չի նախատեսում ներդնել մեկ միասնական արժույթ:

«ԵԱՏՄ-ի շրջանակում որեւէ համաձայնագրում, Միության որեւէ այլ ակտում չի խոսվում միասնական արժույթի ներդրման մասին, այդպիսի ծրագրեր չկան: Նման ծրագրեր չկան նաեւ մինչեւ 2025 թվականը զարգացման ռազմավարության մեջ, դրա շուրջ բանակցություններ չեն վարվում, այս թեման չի քննարկվում»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ ապրանքաշրջանառության մեջ փոխադարձ առեւտրի մասնաբաժինը բավականին ցածր է, ի տարբերություն Եվրամիության։

«Առայժմ արտաքին առեւտրի ընդհանուր շրջանառության մեջ փոխադարձ առեւտրի մասնաբաժինը չի գերազանցում 15%-ը: Եթե դիտարկենք Եվրամիության օրինակն, ապա ապրանքների, ծառայությունների փոխադարձ առեւտրի մասնաբաժինը արտաքին առեւտրի ընդհանուր շրջանառության մեջ հասնում է 60-70%-ի»,- նշել է նա՝ հավելելով, որ ազգային արժույթների կիրառումը ԵԱՏՄ փոխադարձ հաշվարկներում աճում է:

Աղբյուրը՝ Banks.am