Cryptocurrency Prices by Coinlib

Բրիտանական ֆինտեխն առաջատար է Եվրոպայում ներդրումների ներգրավման ծավալով

d5a2d680d5abd5bfd5a1d5b6d5a1d5afd5a1d5b6 d686d5abd5b6d5bfd5a5d5add5b6 d5a1d5bcd5a1d5bbd5a1d5bfd5a1d680 d5a7 d5a5d5bed680d5b8d5bad5a1 601ce6447def2
Բրիտանական ֆինտեխ հատվածը շարունակում է մնալ առաջատարը Եվրոպայում ներդրումների ներգրավման ծավալով։

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, Innovate Finance շահույթ չհետապնդող կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ 2020-ին Մեծ Բրիտանիայի ֆինտեխ ստարտափները ներգրավել են $4,1 մլրդ ծավալով ներդրումներ՝ այս ցուցանիշով զիջելով միայն ԱՄՆ-ի ընկերություններին:

Անցած տարի համաշխարհային ներդրումները ֆինտեխ ոլորտում հասել են $44 մլրդ-ի (3052 գործարք), ինչը 14%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Անցած 12 ամիսների ընթացքում ամերիկյան ստարտափները ներգրավել են $22 մլրդ, ինչը 29%-ով ավելացել է 2019-ի համեմատ:

Եվրոպական ֆինտեխ ստարտափները ներգրավել են ընդհանուր առմամբ $9,3 մլրդ: Ինչպես նշվեց, ամենաշատ ֆինանսավորում են ստացել բրիտանական ստարտափները: Երկրորդ տեղում Գերմանիան է ($1,4 մլրդ), որին հաջորդում է Շվեդիան ($1,3 մլրդ):

2020-ի համաշխարհային խոշորագույն գործարքների շարքին են դասվում Gojek-ի ($3 մլրդ), Stripe-ի ($850 մլն) եւ Chime-ի ($700 մլն) ներդրումային փուլերը: Եվրոպայում խոշոր ներդրումներ են ներգրավել Klarna-ն ($650 մլն), Revolut-ը ($580 մլն) եւ N26 մոբայլ բանկը ($570 մլն): Մեծ Բրիտանիայում՝ Revolut-ը, Molo-ն ($343 մլն) եւ Monzo-ն ($166 մլն):

Բրիտանական ստարտափների ներգրավված կապիտալի 91%-ը ($3,8 մլրդ) բաժին է հասել Լոնդոնում գործող ընկերություններին։

Innovate Finance-ը նշել է բրիտանական այն ֆինտեխ ստարտափներին աճող աջակցությունը, որոնց հիմնադիրները կանայք են։ 2020-ին նրանց բաժին է հասել ընդհանուր ներդրումների 17%-ը ($720 մլն), ինչը 11%-ով ավելին է, քան մեկ տարի առաջ:

Միաժամանակ, ամերիկյան ընկերությունները, որոնց հիմնադիրները կանայք են, նույն ժամանակահատվածում ներգրավել են տեղական ֆինտեխ ստարտափների ընդհանուր ֆինանսավորման միայն 0,9%-ը: Կանայք բախվում են կանխակալության հետ, որը մինչ օրս դժվար է հաղթահարել:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Evocabank logo

Աղբյուրը՝ Banks.am