Cryptocurrency Prices by Coinlib

MMA-ի մարտիկը կեսօրին կռվում է ռինգում, իսկ գիշերը կրում կանացի զգեստներ (լուսանկարներ)

mma d5ab d5b4d5a1d680d5bfd5abd5afd5a8 d5afd5a5d5bdd685d680d5abd5b6 d5afd5bcd5bed5b8d682d5b4 d5a7 d5bcd5abd5b6d5a3d5b8d682d5b4 d5abd5bd 601c369a019fd

Ամերիկացի MMA-ի մարտիկ Դիեգո Գարիխոն 2005 թվականից զբաղվում էր մենամարտերով մինչև որ 2012 թվականին նրա տեսողության հետ խնդիրներ առաջացան: Բժիշկները նրա արգելեցին զբաղվել սպորտով, սակայն 2018 թվականին մարզիկը վերադարձավ ռինգ` իր հին մականունով` Դոս Պիստոլաս, գրում է Unilad-ը:

Դիեգոն սպորտից բացի զբաղվել է նաև նկարչությամբ, գրել բանաստեղծություններ, իսկ մի օր էլ հանկարծակիորեն որոշել է դառնալ «դրագ֊քուին»: Այժմ նա ամեն գիշեր դիմահարդարվում է, կրում անկեղծ զգեստներ, կեղծամ և բարձրակրունկներ, որպեսզի ելույթ ունենա բեմի վրա:

Իր ալտեր-էգոյի համար նա մտածել է Լոլա Պիստոլա անունը: Դիեգոն կարծում է, որ այս կերպարն իր ստեղծագործական ձգտումների ուղղակի շարունակությունն է: 

Այնուամենայնիվ, մարզիկը պնդում է, որ հետերոսեքսուալ է, սակայն զգեստներն իրեն չեն վախեցնում:

Պարբերականի հաղորդմամբ` ոչ սովորական գաղափարներով տղային աջակցում են և դրագ-համայնքը, և MMA-ի մարտիկները:

«Բուժումից հետո վնասված աչքիս տեսողությունը վերադարձավ, բայց այն արդեն նույնը չէ, ինչ նախկինում էր: Բժիշկը զգուշացրել է, որ մարտերի պատճառով նույնը կարող է պատահել երկրորդի հետ: Բայց ես չեմ պատրաստվում հրաժարվել մարտերից: Ես սիրում եմ կռվել, սիրում եմ այն զգացողությունը, որը հայտնվում է ռինգում: Դրա համար ես ռիսկի կդիմեմ նույնիսկ ամբողջովին կույր դառնալ»,- ասել է Դիեգոն:

Աղբյուրը՝ Lurer.com