Cryptocurrency Prices by Coinlib

Վերջին օրերս տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման խաղաղ աշխատանքներ՝ GPS-ի միջոցով. Խնձորեսկի գյուղապետ

d5bed5a5d680d5bbd5abd5b6 d685d680d5a5d680d5bd d5bfd5a5d5b2d5ab d5a5d5b6 d5b8d682d5b6d5a5d5b6d5b8d682d5b4 d5bad5a5d5bfd5a1d5afd5a1d5b6 601c4f2ad726b

Հասարակություն

a4dbd6213e84ea4dcd88f108209ef28b

Խնձորեսկի գյուղապետարանի ֆեյսբուքյան էջը հրապարակել է գյուղապետ Երվանդ Մալունցի հայտարարությունը.

 

«Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել. Ներքին Խնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք:

Ներքին Խնձորեսկի բնակիչները, զինվորի և հրամանատարության հետ անմիջական և մշտական կապի մեջ լինելով, մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ մեկտեղ հսկելով սահմանը, որտեղ վերջին օրերս տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման խաղաղ աշխատանքներ, իհարկե, Գլոբալ Տեղորոշման Համակարգի՝ GPS-ի միջոցով:

Խնձորեսկի գյուղապետ՝ Երվանդ Մալունց:

 

Աղբյուրը՝ Lurer.com