Cryptocurrency Prices by Coinlib

Սուպերմոդելը ցույց է տվել, թե ինչպիսին է իր մերկ մարմինը 55 տարեկան հասակում (լուսանկար)

d5bdd5b8d682d5bad5a5d680d5b4d5b8d5a4d5a5d5acd5a8 d681d5b8d682d5b5d681 d5a7 d5bfd5bed5a5d5ac d5a9d5a5 d5abd5b6d5b9d5bad5abd5bdd5abd5b6 601c2518afb8d

55-ամյա ամերիկացի սուպերմոդել Պաուլինա Պորիկոզան որոշել է Ինստագրամում քննարկել տարիքի և սեքսուալության թեման` հրապարակելով իր մերկ լուսանկարը:

Պաուլինան վրդովվել է, որ որ 50-ն անց կանանց մեղադրում են այն բանի համար, որ իրենց թույլ են տալիս անկեղծ տեսք ունենալ և սիրել իրենց մերկ մարմինները:

 

«Երբ ես քսան կամ երեսուն տարեկան էի, որքան քիչ էի հագուստներ կրում, այնքան ավելի սիրված էի դառնում: Քառասուն տարեկան հասակում ես կարող էի ուղղակի մերկ քայլել, ինձ ոչինչ չէր սպառնում, բացի տուգանքից` հանրային վայրում անպարկեշտ վարքի համար: Հիսուն տարեկան հասակում ինձ նախատում են սրա համար. «Հագնվեք, տատի՛կ: Դուք ուշադրության կարիք ունե՞ք, այո՞, հուսահատվա՞ծ եք, դուք խղճուկ եք»»,- գրել է մոդելը:

 

Ըստ Պաուլինայի՝ տղամարդկանց պատճառով երիտասարդ տարիքում կանանց սեքսուալությունը ընդունվում է, սակայն հասուն տարիքում անընդունելի է համարվում: «Այստեղ միակ խղճալի բանն է` թույլ տալ ուրիշներին որոշել ձեր առաջնահերթությունները », — գրել է մոդելը և արժանացել հետևորդների աջակցությանը:

 

 

 

Աղբյուրը՝ Lurer.com