Cryptocurrency Prices by Coinlib

Սինգապուրը հետաձգում է Համաշխարհային տնտեսական ֆորումի անցկացումը

d5bdd5abd5b6d5a3d5a1d5bad5b8d682d680d5a8 d5b0d5a5d5bfd5a1d5b1d5a3d5b8d682d5b4 d5a7 d5b0d5a1d5b4d5a1d5b7d5add5a1d680d5b0d5a1d5b5d5ab 601be913217ef
Սինգապուրի իշխանությունները հայտարարել են Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) անցկացման ժամկետի փոփոխության մասին. միջոցառումը, որն ի սկզբանե պետք է տեղի ունենար մայիսին, կկայանա ընթացիկ տարվա օգոստոսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կազմակերպիչները հանդես են եկել առաջարկով հետաձգել ֆորումը մինչեւ օգոստոսի 17-20-ը` կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված միջազգային ճանապարհորդությունների շարունակական սահմանափակումների պատճառով: Սինգապուրի կառավարությունը հասկանում է WEF-ի առջեւ ծառացած մարտահրավերները եւ համաձայնել է հետաձգել միջոցառումը»,- ասված է հայտարարության մեջ:

Անցած տարեվերջին հաղորդել էինք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն ավանդաբար կազմակերպվում է շվեյցարական Դավոսում, այս տարի առաջին անգամ կանցկացվի Սինգապուրում:

«2021թ. հանդիպման վայրի փոփոխությունը արտացոլում է Ֆորումի առաջնահերթությունը մասնակիցների եւ ընդունող համայնքի առողջության եւ անվտանգության ապահովման հարցում»,- ասել էր WEF-ի  գործադիր տնօրեն Էդրիան Մոնկը:

Աղբյուրը՝ Banks.am