Cryptocurrency Prices by Coinlib

ՌԴ-ն վերացնում է 13 հայկական ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի ներկման սահմանափակումները

d5bcd5a4 d5b6 d5bed5a5d680d5a1d681d5b6d5b8d682d5b4 d5a7 13 d5b0d5a1d5b5d5afd5a1d5afd5a1d5b6 d5b1d5a5d5bcd5b6d5a1d680d5afd5b8d682d5a9d5b5 601c2f686acf9

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը») փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի եւ պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության կայքէջը: Այդ ձեռնարկությունների լոլիկներում և պղպեղներում Pepino mosaic virus հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չեն հայտնաբերվել:

«Նման որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա: Ներկրումը թույլատրվում է 13 ձեռնարկություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի դեկտեմբերի 14-ից Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումն արգելվել է Pepino mosaic virus-ի հայտնաբերման պատճառով:

Աղբյուրը՝ Lurer.com