Cryptocurrency Prices by Coinlib

ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթերի վերագործարկումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը. վարչապետ

d5bcd5a4 d5ab d5b0d5a5d5bf d5afd5a1d5b6d5b8d5b6d5a1d5bed5b8d680 d5b9d5bed5a5d680d5a9d5a5d680d5ab d5bed5a5d680d5a1d5a3d5b8d680d5aed5a1 601bb4c8369db

Հասարակություն

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ճամփորդում եմ առանց covid-19» ծրագրին և դրա իրականացման ընթացքին՝ նշելով, որ Հայաստան ժամանողների մեծ թիվ է գրանցվել: «Սա տնտեսական գործոն է, որովհետև նախորդ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր ցանկացել են գալ Հայաստան, չեն ունեցել այդ հնարավորությունը ու հիմա, երբ Ռուսաստանի հետ հաղորդակցությունը բացվել է, սպասվում է, որ Հայաստան կժամանեն մեր հայրենակիցները»,- ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ ճամփորդելու այն մոդելը, որ պայմանավորվել էին ռուս ու բելառուս գործընկերների հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր համարվում, բայց երեկվա որոշմամբ՝ այլևս մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել։ «Փետրվարի 15-ից ունենալու ենք երկու ուղղությամբ չորս կանոնավոր չվերթ։ Այս երեք օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900, Հայաստան եկել է 3400 մարդ», — ասաց նա՝ ավելացնելով, որ հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263։

Անդրադառնալով այն քաղաքացիների խնդրին, որոնք մեկնել էին ՌԴ ու հետ վերադարձել ծագած խնդիրների պատճառով՝ Գրիգորյանը նշեց, որ խնդիրը կապ չունի ծրագրի հավելվածի հետ:

«Ըստ նախնական տվյալների՝ այդ մարդիկ մեկնել են Ռուսաստան թղթային QR կոդով, որը կասկածներ է առաջացրել ռուս սահմանապահների մոտ։ Մենք, ըստ հնարավորությունների, կօժանդակենք, որ այդ խնդիրները լուծվեն», — ասաց փոխվարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց անհրաժեշտ հաղորդակցություն ծավալել՝ քաղաքացիներին հավելվածի մասին լիարժեք տեղեկատվությունը հասցնելու համար: Վարչապետի համոզմամբ՝ կանոնավոր չվերթերի վերականգնումը նոր ազդակ կհաղորդի նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Աղբյուրը՝ Lurer.com