Cryptocurrency Prices by Coinlib

Ջալալ Հարությունյանը նոր պաշտոն ունի

d5bbd5a1d5acd5a1d5ac d5b0d5a1d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b5d5a1d5b6d5a8 d5b6d5b8d680 d5bad5a1d5b7d5bfd5b8d5b6 d5b8d682d5b6d5ab 601ba2c7cb784

Հասարակություն

172b3f33f00ad4b420b39310e4349684

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորվել էր մարտական խնդիր իրականացնելիս. նրա մեքենան խոցվել էր հակառակորդի ԱԹՍ-ի թիրախային հարվածով եւ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Աղբյուրը՝ Lurer.com