Cryptocurrency Prices by Coinlib

Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» պարտվեց «Բրայթոնին»

d5bad680d5a5d5b4d5abd5a5d680 d5acd5abd5a3d5a1d5b5d5b8d682d5b4 d5acd5abd5bed5a5d680d5bad5b8d682d5acd5a8 d5bad5a1d680d5bfd5be 601bd0b370dfe

Սպորտ

590193e817bc3315b965b958a7a18776

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները զիջեցին «Բրայթոնին»: Լիվերպուլում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: Գոլը 56-րդ րոպեին խփեց Սթիվեն Ալզատեն:
«Լիվերպուլը» սեփական հարկի տակ երկրորդ պարտությունը կրելով՝ վաստակած 40 միավորով չորրորդն է մրցաշարային աղյուսակում: Բրայթոնը, իր 24 միավորով, 15-րդն է: Տուրի մեկ այլ խաղում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելով՝ հաղթեց «Ասթոն Վիլլային»՝ 3: 1 հաշվով: Հաղթողների կազմում դուբլ ձևակերպեց Ջեսի Լինգարդը, որի համար այս խաղը դարձավ իր նորամուտը լոնդոնյան ակումբում: Գոլի հեղինակ դարձավ նաև Թոմաս Սոուսեկը: Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Օլի Ուոտկինսը:

Աղբյուրը՝ Lurer.com