Cryptocurrency Prices by Coinlib

Պետական պարտքը տարվա վերջում կմոտենա 8․9 մլրդ դոլարի․ Ջանջուղազյան

d5bad5a5d5bfd5a1d5afd5a1d5b6 d5bad5a1d680d5bfd684d5a8 d5bfd5a1d680d5bed5a1 d5bed5a5d680d5bbd5b8d682d5b4 d5afd5b4d5b8d5bfd5a5d5b6d5a1 8 601bd0b924559

Տնտեսություն

501ac5ccabd11840395b846d0d77a094

Բացարձակ թվով կառավարության պարտքը կմոտենա 8․5 միլիարդին, իսկ պետկական պարտքը կմոտենա 8․9 մլրդ դոլարին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ մոտ 66 տոկոս կառավարության պարտքն է, մինչև 70 տոկոս ընդհանուր պարտքն է։ 

Հարցին՝ որքանո՞վ է Հայաստանը պարտքի ռիսկային շեմը հատել, Ատոմ Ջանջուղազյանը նկատեց՝ յուրաքանչյուր շեմն ունի իր ռիսկերը․ «Սահմանված հարկաբյուջետային կանոններ ունենք, որի համար առաջին շեմ է համարվում կառավարության պարտք-ՀՆԱ-ի 40 տոկոսը։ Օրինակ հաջորդ շեմը 50 տոկոսն է սահմանվում և այսպես շարունակ։ Կան երկրներ, որտեղ 90, 100 և ավելի տոկոսներ կան, բայց որպես կանոն զարգացող երկրների համար 70-ից բարձր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այն դեպքում, երբ հստակ չէ, թե ինչպես է կառավարությունը նախատեսում պարտքը վերադարձնել կառավարելի միջակայք, համարվում է բարձր ռիսկայնություն ունեցող։ Մենք պետք է դիտարկենք այն սցենարները, որոնք թույլ կտան պարտքը վերադարձնել կառավարելի միջակայք»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ ոչ թե պետք է մտածենք պարտքը բացարձակ թվով նվազեցնելու մասին, այլ՝ ՀՆԱ-ի ավելի արագ աճ ապահովելու մասին։

Աղբյուրը՝ Lurer.com