Cryptocurrency Prices by Coinlib

Շուռնուխ և Որոտան բնակավայրերում անշարժ գույքը կորցրած քաղաքացիները աջակցություն կստանան

d5b7d5b8d682d5bcd5b6d5b8d682d5ad d687 d5b8d680d5b8d5bfd5a1d5b6 d5a2d5b6d5a1d5afd5a1d5bed5a1d5b5d680d5a5d680d5b8d682d5b4 d5a1d5b6d5b7 601c1413ef8fb

Հասարակություն

727ebcce209c44dbf9f7c095529d0ad4

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը 2020 թ․ պատերազմի հետևանքով կորցրած քաղաքացիները կստանան միանվագ 300,000 դրամ և ամսական 68,000 դրամ աջակցություն (6 ամսվա համար): Նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության կողմից։ Այս մասին հյատնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Միջոցառման շահառու են նաև անչափահաս երեխաները, որոնց հասանելիք դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին կամ խնամակալին:

Ֆինանսական աջակցությունն ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ օգնությունը կտրամադրվի շահառուների` Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շահառուների ցանկը ստանալուց հետո՝ կձևավորի վճարման ցուցակ և գումարը կփոխանցի շահառուի բանկային հաշվին»,- ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ Lurer.com