Cryptocurrency Prices by Coinlib

ՇՄ նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի բնապահպանական խնդիրների լուծմանը

d5b7d5b4 d5b6d5a1d5add5a1d680d5a1d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 3 2 d5b4d5acd5b6 d5a5d5bed680d5b8 d5afd5b8d682d5b2d5b2d5ab d5bd 601c01ae100a4

Հասարակություն

2c213a81e82f840d6914a933af87cc31

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում վերջին տարիներին իրականացրել է 16 ծրագիր, կատարվել է շուրջ 2.5 մլն եվրոյի ներդրում և ստեղծվել են երկու տասնյակ աշխատատեղեր։

2021-2022 թթ․ համար պլանավորված գործողությունների համար նախատեսվում է ծախսել շուրջ 3.2 մլն եվրո։

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության կենսապայմանների բարելավումը: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում:

Այսպիսով, ծրագրի շրջանակներում վերջին տարիներին՝

  • Ձեռք է բերվել վարչական շենք «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի համար
  • «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել են ելակետային ուսումնասիրություններ
  • «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել է սահմանագծում և սահմանների ճշգրտում
  • «Սոսու պուրակ» պետական արգելավայրի համար կատարվել է 99 սահմանասյուների տեղադրում.
  • «Զվարթնոց» ԱՄԿ ՓԲԸ-ին տրամադրվել է դրամաշնորհ օդերևութաբանական սարքավորումներ ձեռք բերելու համար.
  • Հիմնվել է 3 վրանային ճամբար «Արևիք» ազգային պարկ, Խուստուփ և Սոսու պուրակ պետական արգելավայր պահպանվող տարածքներում.
  • Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղին տրամադրվել է 3 կոմպլեկտ փոքր գյուղատնտեսական տեխնիկա (մոտոբլոկներ խոտհնձիչներով և այլ կցորդներով).
  • «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 10 հատուկ ավտոմեքենա
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապան անտառտնտեսությանը տրամադրվել է 9 հատուկ ավտոմեքենա.
  • ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերին տրամադրվել է 5000-ական եվրո համայնքային խնդիրների լուծման համար.
  • ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերում անցկացվել են փոքր ծավալի բիզնես ծրագրերի մրցույթներ դպրոցների, դպրոցականների, տնային տնտեսությունների միջև.
  • Մեղրիի համայնքին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ գյուղատնտեսական շուկայի և ավտոկայանի կառուցման համաֆինանսավորման, ինչպես նաև Շվանիձոր բնակավայրի ոռոգման համակարգը վերազինելու համար.
  • Կապանի համայնքապետարանին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ աղբատար մեքենայի և 56 կոնտեյների ձեռքբերման համար՝ կազմակերպելու աղբահանության համակարգ ծրագրի 7 թիրախային բնակավայրերի համար.
  • Ծրագրի թիրախային տարածքներում գրանցված 25 ՀԿ-ների կողմից մրցութային հիմունքներով ներկայացված փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել
  • «Շիկահող» պետական արգելոցի բուֆերային գոտում գտնվող Ծավ, Ներքին Հանդ, Շիկահող և Սրաշեն բնակավայրերի մշտապես բնակվող տնային տնտեսություններին տրամադրվել են ջերմամեկուսիչ պատուհաններ՝ յուրաքանչյուրին մինչև 9 քմ, ինչպես նաև արևային ջերմատաքացուցիչներ.
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կապանի անտառտնտեսության 2 հա տարածքում ծառատունկի իրականացում (9000 տնկի, տարածքի ցանկապատում և ոռոգման համակարգի հիմնում)»,- ասված է գրառման մեջ:

Աղբյուրը՝ Lurer.com