Cryptocurrency Prices by Coinlib

Նիկոլի քարոզիչներն ամեն օր խաղալիքի տեղ օգտագործում են մեր ժողովրդին. ՊՆ նախկին փոխնախարար

d5b6d5abd5afd5b8d5acd5ab d684d5a1d680d5b8d5a6d5abd5b9d5b6d5a5d680d5b6 d5a1d5b4d5a5d5b6 d685d680 d5add5a1d5b2d5a1d5acd5abd684d5ab d5bf 601ba6a5c2bd2

Բլոգոսֆերա

14a4a7341bc7bb8e1cad4c12808d3a77

Երեկ կայքերը լայնորեն լուսաբանեցին «Նիկոլի այցը Արտաշատ» բեմադրությունը. սոցցանցերն էլ ծաղր ու ծանակով, մի լավ ձեռք առան։ Բայց դա հումորն էր։ Կա նաև ողբերգությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլի հետ հանդիպման քշված ոչ մի քաղաքացի, առիթն անգամ չօգտագործեց՝ որևէ հարցով դիմելու համար։

Պրոբլեմները բազմաթիվ են՝ կենցաղայինից, օրվա ապրուստից մինչև անվտանգություն։ Բարձրացված միակ զավեշտալի հարցը՝ Արմնյուզը փակելն էր։

Ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը չգիտի ու չի տեսնում իրականությունը։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլի քարոզիչներն, ամեն օր խաղալիքի տեղ օգտագործում մեր ժողովրդին՝ իրենց շահերի համար։

Փաստն այն է, որ Հայրենիքը ծախելուց, բանակն ավիրելուց, հազարավոր երիտասարդների զոհելուց, տնտեսությունը քայքայելուց բացի՝ Նիկոլն ուրիշ ոչ մի հարց չի լուծել։

Բայց գտնվում են մարդիկ, ովքեր թեկուզ փողով, կամ ինչ որ մեկի խաթրով, գնում կանգնում են փողոցում, որ դատաստանի ճամփին գտնվող մարդուն բարևեն։

Սիրելի հայ մարդ, ե՞րբ ես սովորելու ինքդ քեզ մի փոքր հարգել։

Աղբյուրը՝ Lurer.com