Cryptocurrency Prices by Coinlib

Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսել է աշխատել կանաչ էներգիայով

d5b5d5b8d682d5b6d5abd5a2d5a1d5b6d5afd5ab d5bfd5bed5b5d5a1d5acd5b6d5a5d680d5ab d5b4d5b7d5a1d5afd5b4d5a1d5b6 d5afd5a5d5b6d5bfd680d5b8 601bb0dba6c3b
Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն այժմ ամբողջությամբ սնուցվում է արեւային էներգիայով:

Ինչպես նշել են բանկում, սա Հայաստանում առաջին բանկային տվյալների կենտրոնն է, որն աշխատում է վերականգնվող էներգիայի աղբյուրով:
 
Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը ստեղծվել է 2016 թվականին՝ տեղեկատվության հսկայական ծավալների մշակման եւ պահպանման համար: Կենտրոնն ապահովում է բանկի ցանցային, սերվերային եւ կոմունիկացիոն սարքավորումների անխափան աշխատանքը:
 
Դեկարբոնացման նպատակով կանաչ էներգիային անցումը Յունիբանկի զարգացման ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկն է: Կենտրոնի անցումն արեւային էներգիայի բանկին թույլ է տալիս լուծել միանգամից երկու խնդիր. պաշտպանել շրջակա միջավայրը եւ բարձրացնել կենտրոնի անկախության մակարդակը`միաժամանակ ապահովելով դրա առավելագույն արդյունավետությունը:
 
«Մեզ վաղուց է հետաքրքրում ավանդական էներգիայի աղբյուրները փոխարինելու հեռանկարները: Սա համաշխարհային միտում է, որին միանում է նաեւ մեր թիմը: Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը ապագա սերունդների առջեւ: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք  շարունակելու ենք ներդրումներ կատարել կանաչ նախագծերում ՝ դրանով իսկ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը»,- ասել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
 
Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ բիզնեսներ են անցնում «կանաչ» գեներատորների: Բրիտանական «Էմբեր» հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն, 2020 թվականը պատմության մեջ առաջին տարին էր, երբ Եվրամիությունում վերականգնվող էներգիայի աղբյուրներն ավելի շատ էլեկտրական էներգիա էին արտադրել, քան գազը եւ ածուխը: Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունավետությունը մեծապես կախված է տարածաշրջանի բնական պայմաններից: Հայաստանն արեւային երկիր է: Հայաստանում արեւային էներգիայի տարեկան ներհոսքը 1.7 անգամ գերազանցում է եվրոպական միջին ցուցանիշը:
 
Արեւային էներգիան կբավարարի կենտրոնի կարիքները լիովին բավարարելու եւ  անխափան աշխատանքն ապահովելու համար՝ հնարավորություն տալով Յունիբանկին ավելացնել կենտրոնի շարժունակությունը:  

Յունիբանկն իր գործունեություն է սկսել 2001թ.-ին: Բանկը հիմնադիրներն են Գագիկ Զաքարյանը եւ Գեորգի Պիսկովը:

«Յունիբանկն ունի 53 մասնաճյուղ եւ ավելի քան 100 պրոմո կետ Հայաստանի տարբեր քաղաքներում: Յունիբանկը մանրածախ շուկայում առաջատարներից մեկն է: Բանկն ակտիվորեն օգտագործում է ֆինանսական տեխնոլոգիաներն ու նորամուծությունները՝ ժամանակակից սպասարկում ապահովելու համար: Յունիբանկը Հայաստանի առաջին բանկերից մեկն էր, որն ավտոմատացրեց վարկի ուսումնասիրման գործընթացը: 2020թ.-ին բանկն անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգում ներդրեց արհեստական բանականության տեխնոլոգիան, ինչը հնարավորություն տվեց ավելի արագ եւ որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները եւ ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել նրանց պրոֆիլը»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
SME Banking Club-ը Յունիբանկին ճանաչել է 2018-ի ամենաինովացիոն բանկերից մեկը:
 
Unibank Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար:

Յունիբանկի զարգացման հիմնաքարերից մեկը 2015 թ.-ին կայացած IPO- ն էր: 2020թ.-ին Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին Մոսկվայի բորսայում:
 
2020թ.-ին Յունիբանկն արժանացավ Visa միջազգային վճարային համակարգի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին:
 
Moody’s Investors Service միջազգային գործակալությունը Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ:

Աղբյուրը՝ Banks.am