Cryptocurrency Prices by Coinlib

Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ և վերջ. ի՞նչ սկզբունքներ պետք է գործեն

d5b4d5a5d680 d5a1d680d5bfd5a1d684d5abd5b6 d684d5a1d5b2d5a1d684d5a1d5afd5a1d5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5a8 d5bad5a5d5bfd684 d5a7 601ba6ab46e3a

Բլոգոսֆերա

27b215c38f1d00c08a0200d5d517daef

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Մեր արտաքին քաղաքականության մասին» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ թվելով, թե ինչ սկզբունքներ պետք է գործեն մեզ համար:

Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ և վերջ:
Մեզ համար պետք է գործեն հետևյալ սկզբունքները, կանոնները և առաջնահերթությունները:

1. Առաջինը՝ Հայաստանի շահերը:

2. Երկրորդ, մեր ռազմավարական դաշնակցի շահերը (բարեբախտաբար միջազգային հարցերում մեր շահերն ու դիրքորոշումները գրեթե ամբողջությամբ համընկնում են:)

3. Հարաբերություններ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ՝ Թբիլիսի, Թեհրան, Վաշինգտոն, Պեկին, Բրյուսել (ԵՄ), Փարիզ:

4. Մաքսիմալ բարեկամներ, մինիմալ թշնամիներ: Պետք է աշխատել այն մայրաքաղաքների հետ, ում հետ հնարավոր է հարաբերություն հաստատել: Օրինակ Ալ Ռիադ, Իսլամաբադ: Չես կարողանում բարեկամանաս, իր պես դիրքավորվիր՝ միչև վերջ:

5. Ունեցի՛ր հստակ ռազմավարություն կարևոր տարածաշրջանների մասով: Օրինակ՝ Մերձավոր Արևելք:

6. Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն և ճկուն դիվանագիտություն: Սրանք իրար չեն հակասում:

7. Օգտագործի՛ր արտաքին քաղաքական բոլոր գործիքներդ: Սփյուռք, լոբբի, եկեղեցի և այլն:

8. Միշտ իմացիր աշխարհից ինչ ես ուզում: Օրինակ հիմա՝ չգիտենք:

9. Հաշվի առ, որ բոլորը քո տարածաշրջանում մրցակցում են: Բոլորը: Երկու տարբերակ ունես: Կամ պետք է ոտքի տակ ընկնես, կամ օգտվես այդ մրցակցությունից: Միայն պրագմատիզմը կօգնի: Միայն:logo new

Եվ ամենակարևորը: Միշտ իմացիր, որ քեզ ոչ ոք պարտավոր չի օգնել կամ աջակցել»:

Աղբյուրը՝ Lurer.com