Cryptocurrency Prices by Coinlib

«Հրապարակ». Արցախի խորհրդարանում թեժ քննարկում է սպասվում

d5b0d680d5a1d5bad5a1d680d5a1d5af d5a1d680d681d5a1d5add5ab d5add5b8d680d5b0d680d5a4d5a1d680d5a1d5b6d5b8d682d5b4 d5a9d5a5d5aa 601b8e11aff1b

Հայկական Մամուլ

7796655d60e29e1e4c279aaa728e2833

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախի խորհրդարանում թեժ քննարկում է սպասվում` օրակարգում է 2021 թ․ բյուջեի նախագիծը, որը, ընդդիմադիր պատգամավորների հավաստմամբ, որեւէ տողով չի հուշում, որ գործ ունենք հետպատերազմական, խնդիրներով լեցուն Արցախի ֆինանսական փաստաթղթի հետ։

«Որեւէ ծախս չի կրճատվել, որեւէ ոլորտում խնայողություն չի արվել, անգամ ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսվող բյուջեն է մնացել նույնը, ինչ նախորդ տարի»,- ասաց մեր աղբյուրը։ Իսկ նախագահականին հատկացվող բյուջեն 200 միլիոն դրամով աճել է՝ հասնելով մոտ 800-ի։

Իհարկե, դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Պետական վերահսկողական ծառայությունը կառավարության կազմից տեղափոխվել է նախագահի ենթակայության ներքո, սակայն, բացի այդ, նախագահականում խորհրդական, օգնականների թվի կրճատում էլ չի եղել։ «Կյանքը՝ ինչպես պատերազմից առաջ, ասես ոչինչ չի եղել, որից պետք էր հետեւություններ անել»,- ասաց մեր աղբյուրը»:

Աղբյուրը՝ Lurer.com