Cryptocurrency Prices by Coinlib

ՀՀ բանկային համակարգը շարունակում է աճ գրանցել

d5b0d5b0 d5a2d5a1d5b6d5afd5a1d5b5d5abd5b6 d5b0d5a1d5b4d5a1d5afd5a1d680d5a3d5a8 d5b7d5a1d680d5b8d682d5b6d5a1d5afd5b8d682d5b4 d5a7 d5a1 601c053863a24
Հայաստանյան բանկերը 2020թ. չորրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 14.4%-ով, պարտավորությունները՝ 15.8%-ով, կապիտալը՝ 6.3%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2020թ. չորրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2020թ. չորրորդ եռամսյակում  2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 14.4%-ով՝ կազմելով 6 632.69 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 12.7% աճ՝ 1 090.64 մլրդ դրամով:

Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Արդշինբանկը` արձանագրելով  27.7% աճ եւ հասնելով 920.84 մլրդ դրամի:

Առաջատար հնգյակում են նաեւ՝ Հայբիզնեսբանկը` 888.67 մլրդ դրամ (2019թ. համեմատ՝ 13.6% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 494.37 մլրդ դրամ (14.3% աճ) եւ Ինեկոբանկը` 387.78 մլրդ դրամ (14.3% աճ) ցուցանիշներով :

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2020թ. չորրորդ եռամսյակում 2019թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 15.8%-ով՝ կազմելով 5 736.59 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի պարտավորությունները 2020թ. չորրորդ եռամսյակում աճել են  13.2 %-ով՝ կազմելով 980.94 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Հայբիզնեսբանկն է 832.49 մլրդ դրամ ցուցանիշով՝ արձանագրելով 14 % աճ:

Վերջիններիս հաջորդում են Արդշինբանկը՝ 831.02 մլրդ դրամ (աճը՝ 29.1%), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 424.74 մլրդ դրամ (16.7% աճ), եւ Ինեկոբանկը՝ 329.46 մլրդ դրամ (աճը՝ 16.5%):  

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 6.3%, ինչի արդյունքում արձանագրվել է 896.09 մլրդ դրամ ցուցանիշը:

Կապիտալի մեծությամբ եւս առաջատարը Ամերիաբանկն է 109.71 մլրդ դրամ ցուցանիշով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 8.4% :

Երկրորդը Արդշինբանկն է 89.82 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 15.8%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 69.64 մլրդ դրամ ցուցանիշով (աճը՝ 1.4%), Արմսվիսբանկը՝ 64.05 մլրդ դրամ (աճը՝ 7.2%), եւ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 58.31 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 3.6% աճով:

Նշենք, որ 2020թ. չորրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 57%-ը, պարտավորությունների 59.2%-ը, եւ կապիտալի 43.7%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2020թ. չորրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:


Աննա Այվազյան

Աղբյուրը՝ Banks.am