Cryptocurrency Prices by Coinlib

Հայտարարվում է մրցույթ ՌԴ բուհերում կրթություն ստանալու համար

d5b0d5a1d5b5d5bfd5a1d680d5a1d680d5bed5b8d682d5b4 d5a7 d5b4d680d681d5b8d682d5b5d5a9 d5bcd5a4 d5a2d5b8d682d5b0d5a5d680d5b8d682d5b4 d5af 601bc97857669

Հասարակություն

1f28df1110f8887af042d5e2d482f56a

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2021-2022 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար: 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2020 թ. դրությամբ գրանցում չունեցողներ):

«Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ 2021 թ. հունվարի 20-ից փետրվարի 20-ը ներառյալ:

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ arm.rs.gov.ru/ru/news/82755:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599 644)»,- ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Lurer.com