Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանում ներդրվում է սոցիալական առաջին պարտատոմսը

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5b8d682d5b4 d5b6d5a5d680d5a4d680d5bed5b8d682d5b4 d5a7 d5bdd5b8d681d5abd5a1d5acd5a1d5afd5a1d5b6 d5a1 601be91a9ebb1
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) Հայաստանում սոցիալական պարտատոմսերի պիլոտային ծրագիր են նախաձեռնում:

Ծրագրի նպատակը Հայաստանի հյուսիսարեւմտյան հատվածում գտնվող Շիրակի մարզում փոքր տնտեսվարողների կյանքի բարելավումն է: Երկու հաստատությունները ստորագրել են սոցիալական պարտատոմս ստեղծելու մտադրության հուշագիր։

«Սոցիալական պարտատոմը ֆինանսավորման նորարարական գործիք է, որը ֆինանսական հաջողությունը կապում է չափելի սոցիալական արդյունքների հետ: Սոցիալական պարտատոմսերը ներդրումներ են ապահովում՝ կանխարգելիչ միջամտությունները ֆինանսավորելու միջոցով սոցիալական խնդիրները լուծելու համար։ Սոցիալական արդյունքների բարելավումից հետո ներդրողներին վերադարձվում են իրենց նախնական ներդրումները՝ գումարած փոխհատուցում իրենց վերցրած ֆինանսական ռիսկերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Սա կլինի Հայաստանում ներդրված առաջին սոցիալական պարտատոմսը եւ այն ուղղված կլինի տեղական ագրոբիզնեսի ոլորտի զարգացմանն աջակցելուն: Սլովակիայի Հանրապետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում սոցիալական ֆինանսների ծառայություններին` հիմնվելով ՄԱԶԾ-ի կողմից պատրաստած իրագործելիության ուսումնասիրության արդյունքների վրա:

 «ՎԶԵԲ-ը եւ ՄԱԶԾ-ն ընդհանուր նպատակ ունեն՝ նպաստել Հայաստանում ագրոբիզնեսի զարգացմանը եւ տնտեսությունն առավել ներառական դարձնել: Այսօր մենք պաշտոնականացնում ենք մեր գործընկերությունը եւ օգտագործում մեր ուժերը՝ մասնավոր հատվածից ներդրումներ եւ գործողություններ ներգրավելու նպատակով: Ներառական եւ կայուն զարգացմանն աջակցելը Հայաստանում մեր առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

 «ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանում կայուն զարգացմանը: Երկիրը առաջինն է լինելու, որտեղ կօգտագործվեն սոցիալական պարտատոմսերի նման նորարարական ֆինանսական մեխանիզմները` ազգային զարգացման գերակայությունների, այդ թվում` գյուղատնտեսության համար մասնավոր եւ պետական կապիտալի օգտագործման համար։ Մենք ուրախ ենք, որ մասնակցում ենք այս գործընթացին»,- իր հերթին նշել է Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել դոնորներին եւ գործընկերներին այս համատեղ նախաձեռնությունը հաջողակ դարձնելու ջանքերի համար:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է, ակտիվ է տնտեսության բոլոր հատվածներում: 1992թ.-ին երկրում իր գործունեության մեկնարկից ի վեր, բանկը 1,47 միլիարդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկայի ոլորտների 187 նախագծերում, ընդ որում ներդրումների 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

ՄԱԶԾ-ն Միավորված ազգերի կազմակերպության առաջատար կազմակերպությունն է, որը պայքարում է աղքատությունը, անհավասարությունը եւ կլիմայի փոփոխությունը վերացնելու համար: Աշխատելով 170 երկրներում մեր փորձագետների եւ գործընկերների լայն ցանցի հետ՝ մենք օգնում ենք այդ երկրներին ստեղծել ինտեգրված, կայուն լուծումներ մարդկանց եւ ամբողջ մոլորակի համար: ՄԱԶԾ-ն Հայաստանում հիմնադրվել է 1993 թ. մարտին եւ աջակցում է կառավարությանը`իր զարգացման առաջնահերթությունները եւ Կայուն զարգացման նպատակները իրականցնելու գործընթացում։

Աղբյուրը՝ Banks.am