Cryptocurrency Prices by Coinlib

Կոնգրեսականը բացատրություն է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից հակահայկական հայտարարության համար

d5afd5b8d5b6d5a3d680d5a5d5bdd5a1d5afd5a1d5b6d5a8 d5a2d5a1d681d5a1d5bfd680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6 d5a7 d5bad5a1d5b0d5a1d5b6d5bb 601bc97223221

54d71b1d4ed4d8d6ace89e88882c795f

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը նամակ է հղել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերին՝ պատասխաններ պահանջելով օրերս ադրբեջանական պատկան մարմինների կողմից հրապարակված մի հաղորդագրության առնչությամբ, համաձայն որի՝ այդ երկրում ԱՄՆ ներկայացուցիչը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, Շերմանը նամակում նշել է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը հարձակում էին նախաձեռնել ընդդեմ Հայաստանի ու Արցախի, ինչի հետևանքով սպանվել է շուրջ 5000 հայ, իսկ ավելի քան 100 000 էթնիկ հայեր ստիպված լքել էին Ղարաբաղը:

Համաձայն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության կողմից հունվարի 27-ին հրապարակված հաղորդագրության՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպմանը Դուք շնորհավորել եք Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առթիվ և հայտնել եք ԱՄՆ պատրաստակամությունը՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերակառուցման աշխատանքներին»

Կոնգրեսականը հիշեցրել է ամերիկացի դիվանագետին, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի ակտիվ անդամ է և պետք է շահագրգռվածություն ունենա արցախյան հակամարտության այնպիսի կարգավորման հարցում, որը կապահովի Արցախի անվտանգությունն ու կբացառի պատերազմի վերսկսումը:

Շերմանը բարձր է գնահատել ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի արած հայտարարությունը, որում նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական վերջին գործողությունների առնչությամբ ԱՄՆ նոր ղեկավարությունը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունն ու անհրաժեշտության պարագայում կկասեցնի այն: Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել էր, որ անհրաժեշտ հանգամանքների պարագայում իրենք պատրաստ են աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարության հետ՝ որոշելու օգնության անհրաժեշտ չափը, որը կբավարարի Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգային կարիքներին:

«Դեսպան Լիցենբերգեր, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարին արված Ձեր հայտարարությունները խիստ մտահոգիչ են և չեն համապատասխանում պետքարտուղար Բլինքենի՝ մինչև օրս արած հայտարարություններին: Հետևաբար, կուզեի պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Արդյո՞ք սա ԱՄՆ քաղաքականությունն է՝ գովելու Բաքվին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսված վերջին պատերազմում ունեցած հաջողության առնչությամբ:
  • Արդյո՞ք ԱՄՆ քաղաքականությունը նպատակ ունի Ադրբեջանում ներդրումները խրախուսելով մարգինալացնել Արցախը»:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության առնչությամբ ավելի վաղ իր մտահոգությունն էր հայտնել նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Աղբյուրը՝ Lurer.com