Cryptocurrency Prices by Coinlib

Լևոն Ազիզյանը նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

d5acd687d5b8d5b6 d5a1d5a6d5abd5a6d5b5d5a1d5b6d5a8 d5b6d5b7d5a1d5b6d5a1d5afd5bed5a5d5ac d5a7 d5b0d5a1d5b4d5a1d5b7d5add5a1d680d5b0d5a1 601c140e44a73

Հասարակություն

27fd55b8e3303ba93f678ac7fb933778

««Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց է, որը զբաղվում է եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրի հարակից ոլորտների խնդիրներով։

Կազմակերպությանն անդամակցում են 187 պետություններ, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՀՕԿ-ին 1962թ․ սեպտեմբերի 16-ից։

2020թ․ Հայաստանը դարձել է ՀՕԿ երկու տեխնիկական հանձնաժողովների անդամ.

Դիտարկումների, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողով

Եղանակի, կլիմայի, ջրի և հարակից շրջակա միջավայրի ոլորտներում ծառայությունների և կիրառությունների հանձնաժողով»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ Lurer.com