Cryptocurrency Prices by Coinlib

«Լիվերպուլը» չի մասնակցում Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքին․Ռոբերտսոն

d5acd5abd5bed5a5d680d5bad5b8d682d5acd5a8 d5b9d5ab d5b4d5a1d5bdd5b6d5a1d5afd681d5b8d682d5b4 d5bad680d5a5d5b4d5abd5a5d680 d5ac 601bfb1182d91

Սպորտ

b6144867be7a116ba7db4ecacbcd9107

«Լիվերպուլը» չի մասնակցում Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքին, ասել է «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը:
Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» չորեքշաբթի օրը սեփական հարկի տակ պարտվեց «Բրայթոնին» 0: 1 հաշվով: Յուրգեն Կլոպի թիմը, 22 խաղից հետո վաստակելով 40 միավոր, Պրեմիեր լիգայի չորրորդ տեղում է՝ 7 միավորով հետ մնալով առաջատար «Մանչեսթեր Սիթիից»:
«Մենք ներկայումս չեմպիոնական մրցավազքի մեջ չենք: Համոզված եմ, որ նրանք նույնը կասեին, եթե պոտենցիալ տասը միավորով հետ մնային: Մենք դեռ լավ թիմ ենք: Մենք մեկ գիշերվա ընթացքում չվերածվեցինք վատ թիմի», — Ռոբերտսոնի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Փետրվարի 7-ին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»:

Աղբյուրը՝ Lurer.com