Cryptocurrency Prices by Coinlib

Իոաննիսյանի «փաստարկները» ծիծաղելի են․ ով նրա թեկուզ բարև տա, թող ինձ հետ խզի բոլոր կապերը. Ռուբեն Մելիքյան

d5abd5b8d5a1d5b6d5b6d5abd5bdd5b5d5a1d5b6d5ab d683d5a1d5bdd5bfd5a1d680d5afd5b6d5a5d680d5a8 d5aed5abd5aed5a1d5b2d5a5d5acd5ab 601c4f3019a09

Բլոգոսֆերա

0659b0a731f94bd61b4c6c67b416dbba

«Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է «Իրավական ուղի» ՀԿ–ի մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը։ Գրառման մեջ ասվում է․

«Իրավապաշտպանի քողի ներքո երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը օտար ու հավանաբար՝ թշնամական ֆինանսավորմամբ քանդուքարափ արած անձնավորությունը՝ Դանիել Իոաննիսյանը, ըստ երևույթին, պատվեր է ստացել նսեմացնելու «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ գործունեությունը։ Այդ առթիվ հայտարարում եմ՝

1) Իոաննիսյանի բերած «փաստարկները» ծիծաղելի են, քանի որ «Իրավական ուղին» հետևողականորեն բարձրաձայնել ու բարձրաձայնելու է փաշինյանական ռեժիմի ապօրինությունների մասին՝ քաղաքական բոլոր ընդդիմախոսների նկատմամբ։ Այս առումով, ամենևին տարօրինակ չի կարող լինել որևէ ընդդիմադիր ուժի և նրա աջակիցների դրական վերաբերմունքը «Իրավական ուղու» հանդեպ։

2) Միևնույն ժամանակ, «Իրավական ուղին» տարբեր հարցերով իրավապաշտպանական աջակցություն է ցուցաբերել ու ցուցաբերում հարյուրավոր քաղաքացիների, որոնցից շատերի քաղաքական հայացքները մեզ անգամ հայտնի չեն։

3) Մեր ֆինանսավորման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է փաշինյանական պեկ-ին։ Մենք թե՛ ինքնաֆինանսավորվում ենք մասնավոր փաստաբանությամբ, և թե՛ ստանում մեր հայանպաստ գործունեությունը արժևորող անձանցից անհատական նվիրատվություններ, սակայն մեր նվիրատուների թվում Իոաննիսյանի մատնանշած անձինք բացակայում են։

4) Իոաննիսյանը, ջանասիրաբար աջակցելով իր պապական քաղաք Շուշին, ինչպես նաև Արցախի հարյուրավոր այլ բնակավայրեր թշնամուն դավաճանաբար հանձնած անձին, իրեն փաստացի դնում է «բարևազուրկների» նզովյալ շարքում։ Ով նրա հետ այսուհետ որևէ կերպ գործակցի կամ թեկուզ բարև տա, թող այլևս ինձ հետ խզի բոլոր կապերը»։

Աղբյուրը՝ Lurer.com