Cryptocurrency Prices by Coinlib

Ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմից հետո չի եղել ու չի լինելու ներգաղթ

d5abd5b6d5b9d5bad5a5d5bd d5b4d5abd5b6d5b9d687 d5bad5a1d5bfd5a5d680d5a1d5a6d5b4d5a8 d5a1d5b5d5b6d5bad5a5d5bd d5a7d5ac d5bad5a1d5bfd5a5 601be9174cc9a

Բլոգոսֆերա

8988fb52d5ccc124f83c5f5adc7f3565

Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«2018 թ. ապրիլյան իշխանազավթումից հետո Հայաստանը «շենացնելու» նպատակով հեռավոր Ամերիկայից Հայրենիք վերադարձած և սփյուռքի գործերով հանձնակատարությունը ստանձնած Զարեհ Սինանյանը, այսօր լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով ներգաղթի մասին, ոչ ավել, ոչ պակաս ասաց հետևյալը. «…սպասելիքներ (ներգաղթի հետ կապված) միշտ էլ կան, բայց ակնհայտ է, որ այժմ մարդիկ հոգեբանական անկում են ապրում՝ պատերազմի բացասական արդյունքների հետ կապված, ուստի սպասվում է, որ կարճ ժամանակահատվածում միգրացիոն արտահոսք տեղի կունենա…»: Կուզեի հարց ուղղել Հայրենիքի հոգսերով մտահոգ մուրացանյան այս «առաքյալին»,- իսկ կարո՞ղ եք ասել, թե որքան հայրենադարձներ ունեցանք օտար ափերում բնակվող և «թավշյա հեղափոխությունից» հոգեբանական վերելք ապրած մեր հայրենակիցների շրջանում, չէ՞ որ մինչև պատերազմը երկուսուկես տարի շարունակ երկիրը խաղաղության մեջ էր… Իհարկե չեք կարող ասել… Չեք կարող ասել, որովհետև ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմից հետո չի եղել ու չի լինելու ներգաղթ… Իսկ դուք և ձեր թիմակիցները հիմա էլ շարունակելու եք այս ապիկար իշխանության հայրենակործան սայթակումներն «արդարացնել» պատերազմի թողած «բացասական» հետևանքներով…:

Հ.գ. Դուք՝ ձեր հանցավոր քաղաքականությամբ ոչ միայն չեք կարող երկրի համար ապահովել հայրենադարձություն, այլև այդպես շարունակելու դեպքում, շատ հավանական է արձանագրվեն հայրենազրկման ավելի վտանգավոր չափեր… Իսկ գուցե՞ հենց դա է ձեր վերջնական նպատակը, բայց մեզ համար՝ ոչ…»,- գրել է Հասրաթյանը։

Աղբյուրը՝ Lurer.com