Cryptocurrency Prices by Coinlib

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի հետևում Սերժ Սարգսյանի խորհրդին

d5abd5b6d5b9d5b8d682 d5b6d5abd5afd5b8d5ac d683d5a1d5b7d5abd5b6d5b5d5a1d5b6d5a8 d5b9d5ab d5b0d5a5d5bfd687d5b8d682d5b4 d5bdd5a5d680d5aa 601c1dd6f374d

Վերլուծական

dd34409a3aec9b36ddd1c367740937bb

2014 թվականին ԱԺ-ում հերթական թեժ քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարին հիշեցրեց Սերժ Սարգսյանի՝ Տիգրան Սարգսյանին ասված հայտնի արտահայտությունը` կապված կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է խոշորների «գխից բռնելու» մասին է: Սարգսյանը պահանջել էր, որպեսզի պատկան մարմինները չընկնեն մանր ձկների հետևից, այլ խոշորներին բռնեն: Այսօր Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է և դիցուք, թե ինչպես է նա կատարում Սերժ Սարգսյանի երբեմնի կոչ-խորհուրդը: 

Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր Դավիթ Գալստյանի անձի շուրջ կառուցվող քրեական գործն է: Դավիթ Գալստայնը կամ Պատրոն Դավիթը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Ընդհանուր առմամբ` Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին: Գալստյանը իրեն առաջադրած մեղադրանքը հերքում է, մեղավոր է նա, թե ոչ՝ կպարզի դատարանը, սակայն կան հարցեր, որոնք հասարակությանը հանգիստ չեն տալիս և կապված են այդ նույն խոշորների հետ: Ինչպե՞ս կարող էր Դավիթ Գալստյանը միայնակ գնալ նման աֆերայի՝ չունենալով վերևների դաբրոն, չէ՞ որ հենց ընդդիմադիր Փաշինյանն էր պնդում, որ Հայաստանում նման տեսակի կոռուպցիոն գործարքները կնքվում են միայն վերևների իմացությամբ և թույլտվությամբ: Եվ հետևաբար հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ է մեղադրյալների աթոռին հայտնվել միայն Գալստյանը և այդ աթոռին չեն օրինակ` ՊՆ նախկին նախարար Տոնոյանը, ում վստահված ոլորտում փաստացի նման մախինացիաներ էին տեղի ունենում, ինչո՞ւ մեղադրյալների աթոռին չէ Նիկոլ Փաշինյանը, ով ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է և նրա քթի տակ` բանակին ժամկետանց զենք է մատակարարվել: 

Սա խոշորների «պլստալու» եզակի դեպք չէ: Օրեր առաջ ԱԱԾ-ն հպարտորեն հայտարարեց՝ ադամանդների մաքսանենգությամբ զբաղվող էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կալանավորելու մասին: Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն` պաշտոնյային կաշառք են տվել գործարարներ Արմեն և Արտակ Բաղիկյանները, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ: Ի դեպ, 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը անձամբ ներկա էին գտնվել երկու եղբայրների կողմից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանդիսավորությամբ բացված «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի վերամշակման վերազինված գործարանի արարողությանը: Ինչպես ասում են՝ գործի բոլոր ֆիգուրանտները այսօր կալանքի տակ են, բացի Սուքիասյանից և Փաշինյանից: Մինչդեռ ադամանդի ապօրինի բիզնեսի մասին ավելի վաղ խոսել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Ստի վերջը» շարքի չորորրդ տեսանյութում Մինասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգ: Այսօր փորձ է արվում հանրությանը ապացուցել, որ մաֆիոզ համակարգի մաս մեր երկիրը դարձրել են նախարության միջին օղակի առանձին պաշտոնյաներ: 

Օրեր առաջ էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահը խոշոր չափի գումար է յուրացրել»: Մեկ տարի առաջ էլ կոռուպցիայի մեջ մեղադրվեց առողջապահության փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, Արսեն Թորոսյանի մեկ այլ կադրին՝ Նարեկ Վանեսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել` պաշտոնական դիրքը չարաշահելով խոշոր չափի խարդախություն կատարելու հոդվածով: Այս բոլոր դրվագներից հետո նախարար Արսեն Թորոսյանը շարունակեց մնալ իր պաշտոնին, իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեկը մյուսի հետևից ջրում էր վերջինիս դեմ հարուցած վարույթները: 

ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հաճախ է հայտնվում նաև ՊԵԿ-ը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ՊԵԿ ցածր և միջին օղակի պաշտոնյաները, որոնց պարբեբաբար մեղադրանք է առաջադրվում պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու համար: Այս ընթացքում ՊԵԿ երկու նախագահ է փոխվել, սակայն վերջիններս երբեք չեն հայտնվել ԱԱԾ ուշադրության կենտրոնում, չնայած որ ՊԵԿ պաշտոնյաների վերին էշելոնի մասին բավական ուշագրավ տեղեկություններ էին շրջանառվում, մասնավորապես, որ Հայաստանից Վորոնեժ մաքսանենգ ծխախոտ արտահանելու հետևում ՊԵԿ փոխնագահ «Նակոլնա Շուշոն» է և հենց նա է զբաղվում այդ գործի կուռացիայով: 

Մոտ ապագայում էլ, թերևս, փոխվարչապետ Ավինյանի կողմից պետական շենքը 1.5 միլիոն դոլար ատկատով սեփականաշնորհելու համար մեղադրանք կառաջադրվի քաղաքապետարանի վարչության պետերից մեկին: Եվ սա այն պատճառով, որ Նոր Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի փորձում հետևել Սերժ Սարգսյանի կոչ-հորդորին և յուրայիններին, որոշ դեպքերում նաև ինքն իրեն, ջրից չոր հանելու նպատակով քավության նոխազ է դարձնում մանր ձկներին, իսկ խոշորները հանգիստ շարունակում են իրենց ճանապարհը… 

Աղբյուրը՝ Lurer.com