Cryptocurrency Prices by Coinlib

Զորահավաքը տապալել են ՀՀ իշխանությունները. Արմեն Այվազյան

d5a6d5b8d680d5a1d5b0d5a1d5bed5a1d684d5a8 d5bfd5a1d5bad5a1d5acd5a5d5ac d5a5d5b6 d5b0d5b0 d5abd5b7d5add5a1d5b6d5b8d682d5a9d5b5d5b8d682 601c52a79ff9d

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծ Հայրենական պատերազմի առաջին 8 օրվա ընթացքում ԽՍՀՄ զինված ուժերի կազմ մոբիլիզացվել է 5,3 միլիոն մարդ, այսինքն՝ երկրի ընդհանուր բնակչության մոտավորապես 3 տոկոսը։ Սա այն դեպքում, որ Խորհրդային Միության խիտ բնակեցված արևմտյան շրջաններում զորահավաք ընդհանրապես չի անցկացվել, որովհետև դրանք շատ արագ՝ պատերազմի առաջին իսկ օրերին գրավվեցին գերմանական զորքերի կողմից։

Եթե 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում զորահավաքն անցկացվեր նույն լրջությամբ ու վճռականությամբ, ապա 2020 թ. հոկտեմբերի 5-ի առավոտյան (պատերազմից 8 օր անց) ՀՀ ԶՈՒ-ն ստացած պետք է լիներ առնվազն 75,000-նոց համալրում (ՀՀ բնակչությունը հաշվում եմ 2,5 միլիոն)։ Բայց գիտենք, որ ո՛չ 75,000, ո՛չ էլ նույնիսկ 50,000 մարդ ՀՀ-ում չի մոբիլիզացվել պատերազմի ողջ տևողության՝ բոլոր 44 օրերի ընթացքում։ Սա ոչ այլ ինչ է, քան ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ։

Զորահավաքի տապալումը լավագույն ու ամենածանրակշիռ ապացույցն է այն բանի, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պատերազմը միտումնավոր կերպով տարել է դեպի Հայաստանի պարտություն՝ ամենայն հավանականությամբ, թշնամու հետ նախապես համաձայնեցված սցենարով։

Զորահավաքը տապալել են ՀՀ իշխանությունները՝ վարչապետը, կառավարությունը, պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի ղեկավարությունը։ Նրանք էլ պետք է պատասխան տան ՀՀ օրենքի և հայ ժողովրդի առջև»։

Աղբյուրը՝ Lurer.com