Cryptocurrency Prices by Coinlib

«Եթե էսքան կռիվներից հետո ինձ բան չի եղել, ուրեմ հիմա էլ հաստատ չի լինի». Վրեժը կամավոր կերպով միացել էր արագ արձագանքման ջոկատին

d5a5d5a9d5a5 d5a7d5bdd684d5a1d5b6 d5afd5bcd5abd5bed5b6d5a5d680d5abd681 d5b0d5a5d5bfd5b8 d5abd5b6d5b1 d5a2d5a1d5b6 d5b9d5ab d5a5d5b2 601beccedeb0b

Հասարակություն

1781e13424384927e5459fd3f13f8ba2

20 տարեկան Վրեժ Մարտիրոսյանը ևս դասվեց իր կյանքը հայրենիքին նվիրածների շարքին: Նա հայրենիքի պաշտպանությունը առավել դասեց, քան իր երիտասարդ կյանքը: Հերոսը սովորել է Գյումրու թիվ 28 դպրոցում, այնուհետև այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գյումրու Գեղարվեստական 3-րդ ուսումնարանում. «Վրեժս ազատ ժամանակ, ուսմանը զուգահեռ, զբաղվում էր սպորտով, բռնցքամարտիկ էր ու շատ ընկերասեր: Հաճախ բռնկվում էր, դա էլ իր տաքարյուն լինելուց էր գալիս»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսածին մայրը՝ Մարինա Մարտիրոսյանը:

Վրեժը միշտ շատ էր սիրում ամեն հարցում լինել առաջինը. նա առաջիններից եղավ նաև հայրենիքի պաշտպանության գործում: Արցախյան երկրորդ պատերազմում, սեպտեմբերի 27-ին նա արդեն դիրքերում էր և պաշտպանում էր իրեն վստահված դիրքը. «Տղայիս տրամադրությունը միշտ շատ բարձր էր: Ինձ ասում էր, որ իրենք ամեն ինչ անում են, որ մենք հանգիստ լինենք, իսկ երբ հարցնում էի, թե սա ունեն ուտելու կամ նա, միանգամից պատասխանում  էր ինձ՝ ամեն ինչ էլ կա ստեղ, մա՛մ ջան»,- պատմում է Վրեժի մայրը:

Մարինան նշեց, որ տղան ամեն օր փորձում էր կապ հաստատել իրենց հետ, որ հանկարծ չանհանգստանան և ամեն զանգի ընթացքում բջջայինի հակառակ կողմից լսվում էր կրակոցների ձայները. «Հարցնում էի՝ տղե՛ս, էդ ի՞նչ կրակոցների ձայներ են գալիս, ինքն էլ ինձ հանգստացնում էր, ասելով, որ իրենք բավականին հեռու են և դեռ որևէ մարտական գործողության չեն մասկացել: Բայց, թե իրականում տղաս և իր զինակիցները ինչերի միջով են անցել, ես հետո իմացա»,- նշեց Մարինա Մարտիրոսյանը:

f3d26babf33d058adee9b8c44f1b3862

Վրեժը պատերազմի մասին այդքան էլ չէր սիրում խոսել, ինչպես պատմում է նրա մայրը, միշտ ասում էր՝ կանգնած ենք էլի դիրքերում: Բայց այլ էր Վրեժի ոգևորությունը նոյեմբերի 5-ին իրենց վարած թեժ մարտերից հետո, նա այնքան ոգևորված էր, որ որոշեց այդ անգամը բացառություն անել և խոսել ռազմի դաշտում տիրող իրական պատկերի մասին. «Նոյեմբերի 5-ին շատ երկար խոսեց ինձ հետ, ոգևորված պատմում էր, որ առանց հրամանատար կարողացել են թշնամուն հակահարված տալ և ետ շպրտել: Թեև Վրեժս ոգևորված էր, բայցև ձայնի մեջ տխրություն նկատեցի, հոգին կտրված էր, ասաց, որ թշնամուն կարողացել են ետ շպրտել իրենց տղերքի կյանքի գնով, իսկ երբ տեսնում էին իրենց զինակից ընկերներին՝ վիրավոր, ուրախանում էին, որ ողջ են մնացել, ասաց՝ մա՛մ, վիրավորների մարտական գոտուց դուրս բերելուց ամբողջ հագուստս արյուն էր եղել, այնքան շատ էր արյունը, որ տղերքը մտածում էին, թե ես էլ եմ վիրավոր, բայց էդ պահին ես բան չէի զգում »,- խորը ցավով վերհիշում է հերոսածին մայրը:

Վրեժի սրտում այնքան մեծ տեղ էր զբաղեցնում հայրենասիրությունը, որ ինքը չէր բավարվել միայն իրեն վստահված դիրքի պաշտպանությամբ, այլ կամավոր կերպով միացել էր արագ արձագանքման ջոկատին: Այդ ջոկատը մեկնում էր մարտի ամենաթեժ կետերը՝ օգնելու այնտեղի տղերքին. «Վերջին անգամ տղայիս հետ խոսել եմ նոյեմբերի 6-ին, ու ինքը վստահ էր, որ իրեն բան չի լինելու, ինձ ասաց՝ եթե էսքան կռիվներից հետո բան չի եղել ինձ, ուրեմ հանգիստ էղեք, մա՛մ ջան, հիմա էլ հաստատ չի լինի»,— ասաց Մարինա Մարտիրոսյանը:

805a339a7b410733652c6e358335c21f

Հաջորդ օրը Վրեժը հասցնում է հեռախոսազրույց ունենալ նաև իր ընկերուհու հետ, որին փոխանցում է, որ երեկոյան զանգահարելու է տուն՝ մայրիկի հետ խոսելու, բայց, ցավոք, այդպես էլ չի զանգահարում այլևս… «Հրադադարից հետո մտածում էինք, որ կապ չկա դրա համար տղաս չէր կարողանում զանգահարել, բայց 4 օր սպասելուց հետո Գյումրու զինկոմիսարիատ դիմում գրեցի, որ որդուցս լուր չունեմ, իրենք էլ ցուցակները նայեցին և ասացին, որ ոչ անհետ կորածների մեջ կա նրա անունը, ոչ վիրավորների և ոչ էլ զոհվածների: Մեզ այդ պատասխանը հույս տվեց, մենք լավ լուրի էինք սպասում, մտածում էինք, թե ամեն ինչ լավ է իր հետ, բայց… նոյեմբերի 13-ին մենք իմացանք, որ տղաս նոյեմբերի 8-ին Կողակ գյուղում զոհվել ա ականանետի հարվածից» ,- մեծ ցավով եզրափակեց հերոս Վրեժի մայրը:

Զվարթ Պետրոսյան

 

Աղբյուրը՝ Lurer.com