Cryptocurrency Prices by Coinlib

Դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր. Զարեհ Սինանյան

d5a4d5a5d5afd5bfd5a5d5b4d5a2d5a5d680d5abd5b6 d5a1d680d5bfd5a1d5a3d5a1d5b2d5a9d5ab d681d5a1d5b6d5afd5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6 d5b8 601bd7ca789dd

Քաղաքական

ca610a3fefc10bacb32346e6429a86f1

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գոնե կարճաժամկետ իմաստով հնարավոր համարում է Հայաստանից արտահոսքը, սակայն ներգաղթի ակնկալիք էլ միշտ ունի:

«Այս պահին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զարեհ Սինանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երբ Ռուսաստանի հետ չվերթները բացվեց, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է ՀՀ, քան գնացել է, Սինանյանն ասաց, որ թվերին ծանոթ չէ: «Չնայած չեմ զարմանում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Միգրացիոն ծառայությունը թվերն ունի, և դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել», — ասաց նա:

 

Աղբյուրը՝ Lurer.com